Գլխավոր տեղեկություն
Համար
N 444
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.11.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.30/24(259)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.10.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.10.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.1997

 «Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
16 հոկտեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 1997 թվականի N 444
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքների վերացման, բնակչության կենսագործունեության ապահովման և մարզի բնակավայրերում սոցիալ-տնտեսական համակարգի գործունեության վերականգնման համար պահանջվող առաջնահերթ աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն իրենց ենթակայության Նոյեմբերյանի երկրաշարժից վնասված օբյեկտների (համաձայն N 1 հավելվածի) վերականգնման համար իրականացվող աշխատանքների ընթացքի մասին:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը և Տավուշի մարզպետին Շիրակի, Լոռու մարզպետների և Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ 15-օրյա ժամկետում պարզել հանրապետությունում առկա ժամանակավոր տնակների քանակը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Տավուշի մարզի տարահանման ենթակա 1097 ընտանիքը ժամանակավոր կացարաններում տեղավորելու վերաբերյալ:

3. Տավուշի մարզպետին`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածքում 1997 թվականի հուլիսի 18-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման առաջնահերթ միջոցառումների մասին» N 364 որոշմամբ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզին հատկացված 100 մլն դրամը նպատակաուղղել մարզային ենթակայության սոցիալ-կենցաղային և կենսաապահովման առաջնահերթ օբյեկտների (համաձայն N 2 հավելվածի) վերականգնողական աշխատանքների կատարմանը:

4. Վերականգնման-ուժեղացման շինարարական աշխատանքների պատվիրատու ճանաչել Տավուշի մարզպետին:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) սույն որոշման N 2 հավելվածում նշված օբյեկտների վերականգնողական աշխատանքների կատարումն 1997 թվականին անհրաժեշտ ծավալով ապահովելու նպատակով Տավուշի մարզպետին լրացուցիչ հատկացնել 200 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

բ) սույն որոշման N 2 հավելվածում նշված օբյեկտների վերականգնողական աշխատանքների ավարտման համար պահանջվող մնացած գումարը նախատեսել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի նախագծում` ըստ Տավուշի մարզպետի ներկայացրած նախահաշվային փաստաթղթերի.

գ) ապահովել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված` երկրաշարժից տուժած համայնքների բյուջեների դոտացիաների առաջնահերթ հատկացումը.

դ) մեկամսյա ժամկետում քննարկել համայնքների սեփականություն հանդիսացող օբյեկտների վերականգնողական աշխատանքները Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցով իրականացնելու հարցը.

ե) ապահովել երկրաշարժի գոտում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Պետապ» պետական ձեռնարկության կողմից ապահովագրված բնակարաններին հասցված վնասի փոխհատուցումը.

զ) երկրաշարժի հետևանքով վթարային (քանդման ենթակա) դարձած տներում բնակվող ընտանիքներին բնակարանային շինարարության գործում աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 331 որոշմամբ հաստատված կարգով բնակարանային շինարարության համար վարկեր տրամադրելու նպատակով Տավուշի մարզպետին հատկացնել 100 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

7. Տավուշի մարզպետին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` համապատասխան միջոցներ ձեռնարկել Նոյեմբերյանի երկրաշարժից տուժած բնակավայրերի վերականգնման համար այլ հնարավոր միջոցներ հայթայթելու համար:

8. Տավուշի մարզպետին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` հաշվի առնել Նոյեմբերյանի քաղաքային, Բերդավանի, Կողբի և Դովեղի գյուղական համայնքների ավագանիների միջնորդությունը և մեկամսյա ժամկետում սահմանված կարգով քննարկել 4-րդ և 5-րդ կարգերի վնասվածություն ունեցող տներում ապրող ընտանիքներին նոր տներ կառուցելու նպատակով մարզի տարածքում պահուստային ֆոնդի հողերից որպես տնամերձ հողամասեր հատկացնելու հարցը` նախկինում զբաղեցրած հողամասերը սահմանված կարգով հետ վերցնելու պայմանով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` քննարկել Նոյեմբերյանի երկրաշարժից տուժած Տավուշի մարզի բնակչությանը մարդասիրական օգնություն ցույց տալու հնարավորության հարցը:

10. Առաջարկել Հայսպառմիությանը Տավուշի մարզի աղետի ենթարկված բնակավայրերում ապահովել անհրաժեշտ շինարարական նյութերի վաճառքը:

11. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության և Տավուշի մարզպետի վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1997 թվականի
հոկտեմբերի 16-ի N 444 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ` ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՎՆԱՍՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 


NN
ը/կ
Օբյեկտի անվանումը Բնակավայրի անվանումը Քանակը Ծանոթություն

1 2 3 4 5

1. ՀՀ էներգետիկայի նախարարություն      
  Էլեկտրացանցի վարչու­թյուն քաղ. Նոյեմբերյան 1  
  Տրանսֆորմատորային ենթակայաններ քաղ. Նոյեմբերյան 10  
    գ. Բերդավան 4  
    գ. Դովեղ 2 1-ը 4-րդ կարգի վնաս.
    գ. Կողբ 5  
    գ. Հաղթանակ 1  
    գ. Վերին Քյուրփլու (Զորական) 1  
    գ. Կոթի 1  
2. ՀՀ կապի նախարարություն      
  Հեռախոսակայան քաղ.  Նոյեմբերյան 1  
  Փոստ քաղ.  Նոյեմբերյան 1  
  Կապի բաժանմունք գ. Հաղթանակ 1 4-րդ կարգի վնաս.
  Հեռախոսակայան գ. Բագրատաշեն 1  
  Փոստ Գ. Բերդավան 1  
  Հեռախոսակայան գ. Կողբ 1  
  Հեռախոսակայան գ. Դովեղ 1  
  Հեռախոսակայան գ. Վերին Քյուրփլու (Զորական) 1  
3. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն      
  Անասնաբուժարան քաղ.  Նոյեմբերյան 1  
4. ՀՀ արդարադատության նախարարություն      
  Դատարան քաղ.  Նոյեմբերյան 1  
5. ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն      
  Արձանագրային բաժան­մունք քաղ.   Նոյեմբերյան 1  
  Վարչական շենք քաղ.   Նոյեմբերյան 1  
  Հակահրդեհային ծառայություն քաղ.   Նոյեմբերյան 1  
  ՀՀ ՆԳ և ԱԱՆ-ի բա­ժանմունքի շենք քաղ.   Նոյեմբերյան 1  
6. ՀՀ պաշտպանության նախարարություն      
  Նոյեմբերյանի զինմասի շենք քաղ. Նոյեմբերյան 1  
  ԴՕՍԱԱՖ-ի շենք քաղ.   Նոյեմբերյան 1  

Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի ղեկավար, օպերատիվ
հարցերի նախարար

Շ. Կարամանուկյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 1997 թվականի
հոկտեմբերի 16-ի N 444 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ` ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՎՆԱՍՎԱԾ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՈՑԻԱԼ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 


Օբյեկտ-
ների
վերա-
կանգ-
նման
հերթա-
կանու-
թյունը
Բնակավայրի և օբյեկտի անվանումը Քանակը Ծանոթություն

1. Միջնակարգ հանրակրթական դպրոցներ    
  քաղ. Նոյեմբերյան 2  
  գ. Կողբ 2  
  գ. Հաղթանակ 1 4-րդ կարգի վնաս.
  գ. Կոթի 1 4-րդ կարգի վնաս.
  գյուղեր՝ Դովեղ, Բերդավան, Այրում, Պտղավան, Վերին Քյուրփլու (Զորական), (Ոսկեպար, Լճկաձոր, Ջուջևան, Բաղանիս, Ոսկեվան, Բարեկամավան, Բագրատաշեն, Արճիս (մեկական դպրոց)  13  
2. Երաժշտական դպրոցներ    
  քաղ. Նոյեմբերյան 1  
  գ. Կողբ 1  
3. Հիվանդանոց և առողջապահական հիմնարկներ համալիր առանձին մասնաշենքեր՝ 4-րդ կարգի վնաս.
  քաղ. Նոյեմբերյան, պոլիկլինիկա 1  
  քաղ. Նոյեմբերյան, հիվանդանոց 4  
  քաղ. Նոյեմբերյան, մանկական պոլիկլինիկա 1  
  գ. Կողբ, հիվանդանոց 1  
  գ. Հաղթանակ, ամբուլատորիա 1  

Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի ղեկավար, օպերատիվ
հարցերի նախարար

Շ. Կարամանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան