Գլխավոր տեղեկություն
Համար
N 98
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/4, ապրիլ 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.04.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.04.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.04.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«4» ապրիլի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 1996 թվականի N 98

քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ (ՀԱՅԱՏՈՄԷՆԵՐԳՈ) ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման հարցերի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման վարչությունը (Հայատոմէներգո):

2. Սահմանել, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործումն ապահովում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

ա) ձեռնարկել միջոցներ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հաստատելու համար` այն համաձայնեցնելով Հայպետատոմհսկողության հետ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել լուծարքային հանձնաժողով և երկամսյա ժամկետում իրականացնել Հայատոմէներգոյի լուծարման գործընթացը:

4. «Հայարդնախագիծ» ինստիտուտի` Երևանի Տիգրան Մեծի պողոտայի N 4 շենքում Հայատոմէներգոյի ապարատի զբաղեցրած տարածքները սահմանված կարգով վարձակալական հիմունքներով տրամադրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայպետատոմհսկողությանը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 27-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման վարչություն ստեղծելու մասին» N 435 որոշումը:

6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 4-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան