«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ
10 սեպտեմբերի 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 1997 թվականի N 374
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակությամբ սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների արտահանումը կարգավորելու մասին» N 58 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
ա) որոշման 4-րդ կետի «բ» ենթակետը «ռազմական տեխնիկայի» բառերից հետո լրացնել «ինչպես նաև սույն որոշմամբ հաստատված անվանացանկի 15, 17, 18, 23, 25, 26 և 27-րդ կետերում նշված տեխնիկայի» բառերով.
բ) որոշմամբ հաստատված անվանացանկի`
17-րդ կետը լրացնել «այդ թվում` 140 S տիպի մարտկոց» բառերով.
18-րդ կետը լրացնել «այդ թվում` Ուրալ (բացի Ուրալ-375), ՄԱԶ, ԿԱՄԱԶ, ՈւԱԶ-469, ՈւԱԶ-452, ՈւԱԶ-3151, ԳԱԶ-66, ԿրԱԶ» բառերով.
25-րդ կետը լրացնել «այդ թվում` 5 տոննայից ավելի բարձրացնող» բառերով.
գ) անվանացանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 26-րդ և 27-րդ կետերով.
«26. Ռազմական նշանակություն ունեցող օպտիկական էլեկտրոնային չափիչ սարքավորումներ (սպեկտրոմետր, ֆոտոմետր, կալլիմատոր, ինտերֆերոմետր, դիֆրակցիոն ցանցեր, անալիզատոր, ջերմային ճառագայթման դետեկտոր).
27. Բարձր, առանձնապես բարձր ճշտության և պրեցիզիոն (երրորդ, չորրորդ և հինգերորդ դասի ճշտության) հաստոցներ»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|