Գլխավոր տեղեկություն
Համար
N 83
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.02.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
18.02.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 1995 թվականի N 83

 

քաղ. Երևան

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սեփականաշնորհման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չի թույլատրվում սեփականաշնորհել, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են`

ա) հանրապետական և տեղական պետական մարմինների վարչական շենքերում, նրանց կից շինություններում ու տարածքներում.

բ) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցուղիներում (կամուրջներ, թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ և այլն) և ինժեներատեխնիկական առումով դրանց մասը հանդիսացող կից տարածքներում, օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում, ավտոկայաններում, սոցիալական ոլորտի օբյեկտներում (հիվանդանոցներ և առողջապահական այլ օբյեկտներ, մսուր-մանկապարտեզներ, դպրոցներ, ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ և այլն), գիտական հիմնարկներում.

գ) պաշտպանական և անվտանգության նշանակության օբյեկտներում և դրանց հարող տարածքներում, որոնց ցանկը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Սույն որոշմամբ նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի սեփականաշնորհում չի թույլատրվում, կողմերի համաձայնությամբ այդ տարածքը կարող է օգտագործվել վարձակալական հիմունքներով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ