Գլխավոր տեղեկություն
Համար
N 1/12-1688
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-04.02.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.10.08/15(37)
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
29.06.2005
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.02.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

29 հունիսի 2005 թ. 

  N 1/12-1688

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159,160 հոդվածների և 195 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով ամրագրված նորմերի միասնական կիրարկումն ապահովելու նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86 հոդվածի 1-ին և 87 հոդվածի 2-րդ մասերի պահանջներով, պաշտոնապես պարզաբանում եմ՝

1. Հնգօրյա, վեցօրյա, հերթափոխային աշխատաժամանակով (գրաֆիկով), ինչպես նաև լրիվ ամիսն աշխատած (սեզոնային, տնաշխատ) աշխատողների միջին ամսական աշխատավարձի հաշվարկը կատարվում է. 

 2. Հնգօրյա աշխատանքային շաբաթով աշխատողների ամենամյա արձակուրդների հաշվարկը կատարվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21.7 (ամսվա ընթացքում աշխատած օրերի թիվ) վրա, որոշվում մեկ օրվա միջին աշխատավարձը և այն բազմապատկում արձակուրդային օրերի թվով.

 3. Վեցօրյա աշխատանքային շաբաթով աշխատողների ամենամյա արձակուրդի հաշվարկը կատարվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 26.1 (ամսվա ընթացքում աշխատած օրերի թիվ) վրա, որոշվում մեկ օրվա միջին աշխատավարձը և այն բազմապատկում արձակուրդային օրերի թվով.

 4. Լրիվ ամիսն աշխատած աշխատողների միջին ամսական աշխատավարձի հաշվարկը կատարվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 30.4 (ամսվա ընթացքում աշխատած օրերի թիվ) վրա, որոշվում մեկ օրվա միջին աշխատավարձը և այն բազմապատկում արձակուրդային օրերի թվով.

 5. Տնաշխատների, ժամանակավոր և սեզոնային ռեժիմով աշխատողների միջին ամսական աշխատավարձի հաշվարկը կատարվում է հնգօրյա աշխատանքային շաբաթով աշխատելիս սույն պարզաբանման 2-րդ, վեցօրյա աշխատանքային շաբաթով աշխատելիս 3-րդ, իսկ լրիվ ամիսը աշխատողներինը 4-րդ մասերով սահմանված կարգով.

 6. Ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդի հաշվարկը կատարվում է հնգօրյա աշխատանքային շաբաթով աշխատելիս սույն պարզաբանման 2-րդ, վեցօրյա աշխատանքային շաբաթով աշխատելիս 3-րդ, իսկ լրիվ ամիսը աշխատողներինը 4-րդ մասերով սահմանված կարգով.

 7. Աշխատողների ժամանակավոր անաշխատունակության և արձակման նպաստների վճարման համար միջին աշխատավարձը հաշվարկվում է սույն պարզաբանման 4-րդ մասով սահմանված կարգով.

 8. Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողի ամենամյա արձակուրդի տևողությունը չի կրճատվում:


 Ա. Վարդանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.02.2006, 04.02.2006, N 1/12-1688
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան