«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
24 հուլիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 1997 թվականի N 290
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 124 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին» N 124 որոշման 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ:
«Առողջապահության բնագավառում օգտագործվող կարճ երաշխիքային ժամկետ ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրների (սարքավորումներ, ռադիոակտիվ նյութեր, պատրաստուկներ) արտահանման և ներմուծման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` արտահանման ժամանակ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ»:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում հաստատել կարճ երաշխիքային ժամկետ ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրների (սարքավորումներ, ռադիոակտիվ նյութեր, պատրաստուկներ) ցանկը.
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 24-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |