«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
13 օգոստոսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 1997 թ. N 335
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 308 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Լոռու մարզպետի հետ, և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 308 որոշման N 1 հավելվածում Ստեփանավան քաղաքի ձեռնարկությունների ու կազմակերպությունների ցանկից հանել «մանկական հոգեբանական վերականգնման կենտրոն» բառերը:
2. Ստեփանավանի մանկական հոգեբանական վերականգնման կենտրոնը հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությանը:
Հայաստանի Հանրապետության |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|