«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 1997 թվականի N 334
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՎՆԱՍՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1997 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի ձեռնարկությունների կողմից անվճար և զեղչ գներով ծառայություններ իրականացնելու հետևանքով առաջացած վնասները փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը հատկացնել 100 մլն դրամ, այդ թվում` «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ին` 60 մլն դրամ և «Երուղևորտրանս» ԼԿՊՁ-ի էլեկտրատրանսպորտի ձեռնարկություններին` 40 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` 200 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` 20 մլն դրամ, Երևանի քաղաքապետարանին` 50 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով «Պետական աջակցության սուբսիդիաների տեսքով ձեռնարկությունների և բանկերի վերակառուցման, ինչպես նաև վնասների ծածկման համար» հոդվածով նախատեսված գումարների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարներն ամբողջությամբ ուղղել էլեկտրաէներգիայի պարտքերի մարմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 12-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|