Գլխավոր տեղեկություն
Համար
N 406
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.07.03/14(47)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.1998

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 1998 թվականի N 406
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՆԱՆՑ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՐԱՆՑ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 1998 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման ծրագրի հիմնադրույթների մասին» N 242 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1998 -2000 թվականներին կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և պետական կառավարման տարածքային մարմիններին Հայաստանի Հանրապետությունում 1998-2000 թվականներին կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավել հասարակական կազմակերպություններին, գործատուներին և արհեստակցական միություններին:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմիններին` հաստատել Հայաստանի Հանրապետությունում 1998-2000 թվականներին կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման տարածքային ծրագրեր:

4. Հայաստանի Հանրապետությունում 1998-2000 թվականներին կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագրի իրականացման աշխատանքների համակարգումն ու վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության վրա:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունիսի 26-ի N 406 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՆԱՆՑ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՐԱՆՑ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

NN
ը/կ
Միջոցառման անվանումը Հիմնական կատարողները Կատարման  ժամկետը
1 2 3 4
1.

ՀՀ կառավարություն ներկայացնել ամենամյա հաշվետվություն կանանց IV համաշխարհային
համաժողովի (Պեկին, 1995 թ.) որոշումներից
բխող` կանանց վիճակի բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին

ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն 

ամեն տարի
2. ՀՀ օրենսդրության գենդերային փորձաքննության անցկացում

ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

1998-2000 թթ.

3. Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ դրսևորվող խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի դրույթների կատարման մասին հերթական զեկույցի
նախապատրաստում
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ամեն տարի
4. Պետական կառավարման և որոշումների ընդունման տարբեր մակարդակներում կանանց ներկայացուցչության  ընդլայնման վերաբերյալ առաջարկությունների մշակում ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 1998-1999 թթ.
5. Արտերկրում ՀՀ դեսպանատներում ու ներկայացուցչություններում ղեկավար և միջին օղակներում կանանց ներգրավելու մասին առաջարկությունների մշակում ՀՀ արտաքին գործերի նախարարություն 1998-2000 թթ.
6. Հանցագործություններից տուժած, այդ թվում` բռնության ենթարկված  կանանց պաշտպանությունն ապահովող համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործում ՀՀ դատախազություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն  
1998-2000 թթ.
7. Հանցավոր գործողություններից տուժած, այդ թվում` բռնության ենթարկված և կենսական ծայրահեղ  վիճակում գտնվող կանանց սոցիալ-հոգեբանական, խորհրդատվական  ծառայությունների աշխատանքների կատարելագործում ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ պետական կառավարման տարածքային մարմիններ
1998-2000 թթ.
8. Բռնության ենթարկված կանանց օգնելու նպատակով սոցիալական ծառայությունների աշխատողների ուսուցման և վերապատրաստման
ծրագրերի մշակում ու իրականացում
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
1998-2000 թթ.
9. Անչափահաս, այդ թվում` հակահասարակական վարքագիծ ունեցող աղջիկների հետ տարվող կանխարգելիչ աշխատանքների կազմակերպում ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ պետական կառավարման տարածքային մարմիններ
1998-2000 թթ.
10. Բնակչության զբաղվածությանն աջակցող նպատակային ծրագրերի շրջանակներում կանանց զբաղվածությունն ապահովող ծրագրերի մշակում և իրականացում ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
1998-2000 թթ.
11. Աշխատանքի շուկայում կանանց վիճակի մասին վերլուծական և տեղեկատվական նյութերի նախապատրաստում ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն
ամեն տարի
12. Կին ձեռներեցներին, ինչպես նաև ընտանեկան ձեռնարկության
կազմակերպիչներին աջակցություն ցուցաբերելու նպատակով առաջարկությունների մշակում և դրանք փոքր ձեռնարկատիրական գործունեությանն աջակցման ծրագրում արտացոլում
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
1998-2000 թթ.
13. Աշխատանքի պաշտպանության նորմատիվային ակտերի պահանջների  կատարման հսկողության ապահովում և ամենամսյա հաշվետվության նախապատրաստում` աշխատող կանանց աշխատանքի պաշտպանության և
աշխատանքային պայմանների հսկողության մասին
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության  նախարարություն
ՀԱՄԿ
մշտապես
14. Աշխատող կանանց աշխատանքի պաշտպանության վերաբերյալ առաջարկություններ և համապատասխան միջոցառումների մշակում, դրանք
ՀՀ կառավարության և ՀԱՄԿ-ի միջև կնքվող համաձայնագրերի նախագծերում  ընդգրկում
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀԱՄԿ
1998-2000 թթ.
15. Գենդերային քաղաքականության զարգացման, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման նպատակով կրթական համակարգում
համալիր ծրագրերի մշակում և համապատասխան մասնագետների պատրաստում
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
1998-2000 թթ.
16. Մշակույթի ոլորտի կանանց վիճակի
բարելավման ծրագրի մշակում և իրականացում
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
1998 թ.
17. Գյուղի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներում կանանց հասարակական կազմակերպությունների մասնակցության ապահովում ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ պետական կառավարման տարածքային մարմիններ
1998-2000 թթ.
18. Վերարտադրողական առողջության ազգային ծրագրի մշակում և իրականացում ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
1998-2000 թթ.
19. Կանանց և երեխաների բժշկական օգնության և բուժսպասարկման պետական պատվերի ծավալների ընդարձակում, այդ շրջանակներում նպատակային ծրագրերի ֆինանսավորման պետական երաշխիքների ապահովում և դրանց իրականացման մեխանիզմների տարածքային մշակում

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ պետական կառավարման տարածքային մարմիններ

1998-2000 թթ.
20. Կանանց և դեռահաս աղջիկների բժշկականխարգելիչ օգնության կազմակերպման չափանիշների մշակում և ներդրում ՀՀ առողջապահության նախարարություն 1998-2000 թթ.
21. Հաշմանդամ կանանց և երեխաների համար մշակութային, մարզական միջոցառումների կազմակերպման ծրագրի մշակում և իրականացում ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
1998-2000 թթ.
22. Ուսանողական ընտանիքների սոցիալական աջակցման համալիր ծրագրի մշակում և իրականացում ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ պետական կառավարման տարածքային մարմիններ
1998-2000 թթ.
23.

Կին փախստականների վիճակի բարելավման ծրագրի մշակում և իրականացում

ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 1998-2000 թթ.
24. Կանանց սոցիալ-տնտեսական վիճակի մասին վիճակագրական տվյալների հավաքում և վերլուծություն

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ պետական կառավարման տարածքային մարմիններ

1998-2000 թթ.
25. «Ընտանիք, կանայք և երեխաներ» վիճակագրական տեղեկատվական  տարեգրքի հրատարակում ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն ամեն տարի
26. «Հայաստանի կանայք և տղամարդիկ» վիճակագրական-վերլուծական տեղեկագրի հրատարակում ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն 1998-2000 թթ.
27. Ընտանիքի նկատմամբ իրականացվող պետական քաղաքականության  հայեցակարգի մշակում ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն  1999 թ.
28. Սույն ծրագրով նախատեսված միջոցառումների պարբերաբար լուսաբանում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն 1998-2000 թթ.