Basic information
Number
N 84
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.03.1996-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԿՈ 1996/3, մարտ 1996
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.03.1996
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.03.1996
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
19.03.1996
Effective date
19.03.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«19» մարտի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ


19 մարտի 1996 թվականի N 84

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 26-ի «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ստեղծված արտակարգ իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին» N 125 որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի գոտում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին» N 667 որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 7-ի «Օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբ ստեղծելու մասին» N 69 որոշումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողով ստեղծելու մասին» N 77 որոշումը.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողով ստեղծելու մասին» N 78 որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 19-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան