ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 1995 թվականի N 271
քաղ. Երևան
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի հուլիսի 4-ի «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների կողմից Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արտադրանքը (աշխատանքները և ծառայությունները) որպես սեփական արտադրանք ճանաչելու կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ
1. Սույնով սահմանվում է օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների կողմից Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արտադրանքը (աշխատանքները և ծառայությունները, այսուհետև` արտադրանք) որպես սեփական արտադրանք ճանաչելու կարգը:
2. Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների (այսուհետև` ձեռնարկություն) սեփական արտադրանք է ճանաչվում տվյալ ձեռնարկությունում ամբողջովին արտադրված արտադրանքը:
3. Ձեռնարկության սեփական արտադրանք են ճանաչվում նաև տվյալ ձեռնարկությունում իրականացված արտադրական գործողությունների արդյունքում ստացված արտադրության թափոնները և երկրորդային հումքը:
4. Եթե արտադրանքի արտադրմանը մասնակցել է երկու կամ ավելի ձեռնարկություն, ապա արտադրանքը սեփական է ճանաչվում, ելնելով բավարար վերամշակման հետևյալ չափանիշներից`
ա) ապրանքային անվանակարգում ապրանքի դիրքի (ապրանքի նկարագրման ծածկագրի) փոփոխությունը` ցանկացած առաջին չորս նիշի մակարդակով, որը կատարվել է արտադրանքի վերամշակման հետևանքով.
բ) սույն կետի «ա» ենթակետում նշված պայմանի բացակայության դեպքում գործում է աղվալորային կանոնը` արտադրանքի արժեքի փոփոխությունը, երբ դրա վերամշակման ժամանակ օգտագործված նյութերի արժեքի և ավելացված արժեքի տոկոսային բաժինը կազմում կամ գերազանցում է թողարկված արտադրանքի գնի 30 տոկոսը:
5. Բավարար վերամշակման չափանիշներին վերաբերող պահանջներին չհամապատասխանող են համարվում`
ա) ապրանքների պահեստավորման կամ տեղափոխման ժամանակ դրանց պահպանման ապահովման գործառնությունները.
բ) ապրանքների վաճառքի և տեղափոխման նախապատրաստական գործողությունները (ապրանքների մասնատումը, առաքումների կազմակերպումը, տեսակավորումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը և այլն).
գ) պարզ հավաքման գործողությունները.
դ) ապրանքների բաղադրամասերի խառնումը, ձուլումը` առանց ստացված արդյունքին այնպիսի բնութագիր տալու, որը չի գերազանցում սույն կարգի 4-րդ կետի «բ» ենթակետում նշված արտադրանքի գնի 30 տոկոսը.
ե) ապրանքների պիտակավորումը կամ ապրանքի անվանափոխումը (առանց դրա լրացուցիչ վերամշակման), եթե չկա նախնական պայմանավորվածություն արտադրող ձեռնարկության հետ:
6. Սեփական արտադրության արտադրանքի ճանաչումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով, սույն կարգի դրույթներին համապատասխան: