Գլխավոր տեղեկություն
Համար
N 34
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.1996-30.04.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/2, փետրվար 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.02.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.02.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.04.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
8 փետրվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 1996 թվականի N 34

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» N 183 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

որոշմամբ հաստատված կարգում`

ա) 2-րդ կետից հանել «գնի որոշման» բառերը.

բ) հանել 3-րդ կետը.

գ) 4-րդ կետում «Ձեռնարկության» բառից հետո լրացնել «մեկնարկային» բառը.

դ) երկրորդ բաժնի վերնագրում և 5-րդ կետում «գույքի» բառից հետո լրացնել «և պասսիվների» բառերը.

ե) 5-րդ կետի առաջին նախադասության մեջ «շրջանառու» բառը փոխարինել «արտաշրջանառու» բառով.

զ) հանել 6-րդ կետը.

է) երրորդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«III. Գույքի և պասսիվների գնահատման կարգը».

ը) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Գույքի գնահատման պահ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության (այսուհետև` վարչություն) կողմից գույքի գնահատման համար տրված հրամանի ամսաթվին նախորդող եռամսյակի վերջին օրը:

 

ա) Հիմնական միջոցների գնահատման կարգը

 

Հիմնական միջոցները գնահատվում են դրանց վերականգնման արժեքը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված արժեքի փոփոխման ինդեքսով բազմապատկելու միջոցով:

Մինչև 1996 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների վերականգնման արժեքը որոշվում է հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը տվյալ ձեռնարկության հիմնական միջոցների վերականգնման գործակցով (ՎԳ) բազմապատկելու միջոցով: Ձեռնարկության հիմնական միջոցների վերականգնման գործակիցը որոշվում է ձեռնարկության 1995 թվականի հաշվեկշռային շահույթի (ՀՇ) և 1995 թվականի հիմնական միջոցների միջին տարեկան հաշվեկշռային արժեքի (ՀՄՄՏՀԱ) հարաբերությունը հարաբերելով ճյուղային սահմանային շահութաբերության վրա`

 

Ներմուծեք նկարագրությունը_13516

 

ՎԳ-ն - վերականգնման գործակիցն է.

ՀՇ-ն - 1995 թվականի հաշվեկշռային շահույթն է.

ՀՄՄՏՀԱ-ն - 1995 թվականի հիմնական միջոցների միջին տարեկան հաշվեկշռային արժեքն է.

ՃՍՇ-Ն - ճյուղային սահմանային շահութաբերությունն է:

Եթե ՎԳ-ն փոքր է 1-ից, ապա վերցվում է 1 գործակից:

1996 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների վերականգնման արժեք է հանդիսանում հաշվեկշռային արժեքը:

Հիմնական միջոցների վերականգնման արժեքը որոշելիս, ինչպես նաև գնահատելիս, վերականգնվում և գնահատվում է նաև հիմնական միջոցների մաշվածությունը` նրանց հաշվեկշռային արժեքը նույն ՎԳ-ով և արժեքի փոփոխման ինդեքսով բազմապատկելու միջոցով:

Հիմնական միջոցների արժեքը (բացառությամբ շենքերի և շինությունների) որոշվում է որպես հաշվեկշռում արտացոլված հիմնական միջոցների արժեքների գումար, ընդ որում`

մինչև 70 տոկոս մաշվածություն ունեցող հիմնական միջոցների արժեքը դրանց մնացորդային արժեքն է` հաշված որպես հաշվեկշռային արժեքի և մաշվածության տարբերություն.

70 տոկոս և ավելի մաշվածություն ունեցող հիմնական միջոցների արժեքը գնահատվում է դրանց հաշվեկշռային արժեքի 30 տոկոսի չափով.

հիմնական միջոցներում առկա թանկարժեք մետաղները և քարերն առանձին գնահատման ենթակա չեն.

հաշվեկշռում չարտացոլված տեղակայված հիմնական միջոցները գնահատվում են ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրված գների, իսկ մաշվածությունը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ամորտիզացիոն նորմատիվների հիման վրա` որպես շահագործման սկիզբ ընդունելով դրանց արտադրության տարեթիվը, ընդ որում, արագացված ամորտիզացիոն նորմաներ չեն կիրառվում: Հաշվեկշռում չարտացոլված չտեղակայված հիմնական միջոցների համար մաշվածություն չի հաշվարկվում, համաձայն սույն կարգի N 1 հավելվածի:

Եթե առանձին վերցված հիմնական միջոցների գնահատված արժեքը ցածր է ջարդոնի արժեքից, ապա, որպես գնահատված արժեք, ընդունվում է ջարդոնի արժեքը (բացառությամբ տրանսպորտային միջոցների): Տվյալ դեպքում տրանսպորտային միջոցի արժեքը որոշվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով:

Եթե բանող և մթերատու անասունների գնահատման արժեքը ցածր է տվյալ ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված արժեքից, ապա, որպես գնահատված արժեք, վերցվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված արժեքը:

Շենքերի և շինությունների արժեքը որոշվում է որպես հաշվեկշռում արտացոլված և չարտացոլված շենքերի և շինությունների գնահատված արժեքների գումար:

Հաշվեկշռում արտացոլված շենքերի և շինությունների արժեքը դրանց մնացորդային արժեքն է` հաշվարկված որպես հաշվեկշռային արժեքի և մաշվածության տարբերություն, համաձայն սույն կարգի N 2 հավելվածի: Ընդ որում`

մինչև 80 տոկոս մաշվածություն ունեցող շենքերի և շինությունների արժեքը դրանց մնացորդային արժեքն է` հաշված որպես հաշվեկշռային արժեքի և մաշվածության տարբերություն.

80 տոկոս և ավելի մաշվածություն ունեցող շենքերի և շինությունների արժեքը գնահատվում է դրանց հաշվեկշռային արժեքի 20 տոկոսի չափով:

Հաշվեկշռում չարտացոլված շենքերի և շինությունների արժեքը հաշվարկվում է ըստ մասնագիտացված կազմակերպության եզրակացության:

«Փոքր» օբյեկտների շենքերի և շինությունների արժեքը հաշվարկվում է որպես դրանց տարածքների ընդհանուր մակերեսի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված 1 քառ. մետրի արժեքի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հաստատված տարածքի արժեքի ուղղիչ գործակիցների արտադրյալ, համաձայն սույն կարգի N 3 հավելվածի: «Փոքր» օբյեկտների շենքերի և շինությունների արժեքը հաշվարկելիս հաշվի չի առնվում ներքին հարդարման աշխատանքների արժեքը:

 

բ) Ոչ նյութական ակտիվների գնահատման կարգը

 

Ոչ նյութական ակտիվները գնահատվում են ըստ հաշվեկշռի` հանելով հաշվարկված մաշվածությունը, համաձայն սույն կարգի N 4 հավելվածի:

 

գ) Կապիտալ ներդրումների և տեղակայման ենթակա սարքավորումների գնահատման կարգը

 

Կապիտալ ներդրումները գնահատվում են համաձայն սույն կարգի N 5 հավելվածի, ելնելով նախագծային աշխատանքների, անավարտ շինարարության, տեղակայման ենթակա սարքավորումների, տեղակայված սարքավորումների, տեղակայում չպահանջող սարքավորումների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով վերագնահատված հաշվեկշռում արտահայտված արժեքից և արժեքի փոփոխման ինդեքսից:

Անավարտ շինարարության օբյեկտների արժեքն իջեցվում է` կախված օբյեկտի շինարարական աշխատանքների դադարեցման ժամկետներից, հետևյալ չափերով` եթե օբյեկտի շինարարությունը դադարեցված է 6 ամսից մինչև 1 տարով, անավարտ շինարարության արժեքն իջեցվում է 10 տոկոսով, 1-2 տարով` 20 տոկոսով, 2-3 տարով` 30 տոկոսով, 3 տարուց ավելի` 50 տոկոսով:

 

դ) Երկարաժամկետ ֆինանսական ներդրումների գնահատման կարգը

 

Երկարաժամկետ ֆինանսական ներդրումները գնահատվում են դրանց հաշվեկշռային արժեքով, համաձայն սույն կարգի N 6 հավելվածի:

 

2. Պաշարների և ծախսերի գնահատման կարգը

 

Պաշարները և ծախսերը գնահատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով վերագնահատված հաշվեկշռային արժեքով, բացառությամբ`

ա) պատրաստի արտադրանքի, որը գնահատվում է գնահատման պահին նախորդող 12 ամսվա ընթացքում դրանց բացթողման առավելագույն գնով, համաձայն սույն կարգի N 8 հավելվածի.

բ) թանկարժեք մետաղների, որոնք գնահատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով:

 

զ) Դրամական միջոցների, հաշվարկների և այլ ակտիվների գնահատման կարգը

 

Դրամական միջոցները, հաշվարկները և այլ ակտիվները գնահատվում են հաշվեկշռային արժեքով, համաձայն սույն կարգի N 9 հավելվածի:

 

է) Պասիվների գնահատման կարգը

 

Պասսիվները գնահատվում են հաշվեկշռային արժեքով, համաձայն սույն կարգի N 11 հավելվածի».

թ) 10-րդ կետում «գին» բառից առաջ ավելացնել «մեկնարկային» բառը.

ժ) 12-րդ կետում «սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի» բառերով.

ի) 13-րդ կետի «բ» ենթակետը «հաշվի առած» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով վերագնահատված հաշվեկշռային արժեքը և» բառերով.

լ) 17-րդ կետից հանել երկրորդ պարբերությունը, իսկ առաջին պարբերության «NN 1-12» թվերը փոխարինել «1-11» թվերով.

խ) հանել 18-րդ կետը.

ծ) կարգի N 1 հավելվածում «80 տոկոս» բառերը փոխարինել «70 տոկոս» բառերով, իսկ «0,2» թիվը` «0,3» թվով.

կ) հանել կարգի NN 7, 10 և 12 հավելվածները.

հ) կարգի N 8 հավելվածից հանել 4-րդ սյունակը, իսկ 5-րդ սյունակի վերնագրից` «վերջին» բառը.

ձ) կարգի 3-րդ, 6-րդ, 18-րդ կետերը հանելու կապակցությամբ կարգի 4-րդ կետը համապատասխանաբար համարել 3-րդ կետ, 5-րդ կետը` 4-րդ կետ, իսկ 7-17-րդ կետերը` 5-15-րդ կետեր:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 8-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան