Basic information
Number
N 82
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.03.1996-02.07.2001)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
15.03.1996
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.03.1996
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
15.03.1996
Effective date
15.03.1996
Interrupt date
02.07.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
15 մարտի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ


15 մարտի 1996 թվականի N 82

քաղ. Երևան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 506 ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի N 506 որոշման կիրարկման կապակցությամբ ավելացված արժեքի հարկով հարկվող սննդամթերքի առանձին տեսակների իրացման գծով անհրաժեշտ վերահաշվարկների կատարման հետևանքով հարկ վճարողների գործունեությունից անկախ պատճառներով նրանց նկատմամբ լրացուցիչ տույժերի և տուգանքների կիրառման հնարավորությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Ավելացված արժեքի հարկից ազատվող` Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող սննդամթերքի առանձին տեսակների ցանկը հաստատելու մասին» N 506 որոշմամբ հաստատված ցանկում չընդգրկված և մինչև այդ որոշման կիրարկումն ավելացված արժեքի հարկից ազատված 1995 թվականի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը առաքված սննդամթերքի առանձին տեսակների իրացման մասով հաշվապահական հաշվեկշիռներում, հաշվետվություններում և հաշվարկներում կատարել անհրաժեշտ վերահաշվարկներ` դրանց արդյունքներն արտացոլելով 1995 թվականի տարեկան ամփոփ հաշվեկշիռներում, հաշվետվություններում և հաշվարկներում:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետում կատարված առաքումների գծով անհրաժեշտ վերահաշվարկները սահմանված ժամկետում իրականացնելու և դրանցից բխող հարկային լրացուցիչ պարտավորությունները 1995 թվականի արդյունքներով օրենսդրությամբ սահմանված ժամկետներում կատարելու դեպքում հարկ վճարողներին ազատել հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից ու տույժերից` լրացուցիչ պարտավորությունների մասով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան