ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 1995 թվականի N 135
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Վերակառուցել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսական վարչության «Հրազդան-1» հյուրանոցային տնտեսության վարչությունը և «Հրազդան-2» կառավարական առանձնատների տնտեսությունը, դրանք բաժանելով`
«Հրազդան-1» հյուրանոցային տնտեսության,
«Հրազդան-2» հասարակական սննդի միավորման,
«Հրազդան-4» առողջապահական կենտրոնի:
2. Վերակառուցել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսական վարչության առողջարանների միացյալ տնօրինությունը, այն բաժանելով`
Արզականի ամառանոցային տնտեսության,
Ծաղկաձորի ամառանոցային տնտեսության:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» N 85 որոշմամբ հաստատված N 2 հավելվածի ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հրազդան-1» հյուրանոցային տնտեսություն
«Հրազդան-2» հասարակական սննդի միավորում
«Հրազդան-3» պետական ձեռնարկություն
«Հրազդան-4» առողջապահական կենտրոն
Արզականի ամառանոցային տնտեսություն
Ծաղկաձորի ամառանոցային տնտեսություն
Գերատեսչական տների շահագործման տնտեսություն
Ավտոտրանսպորտային տնտեսություն
Շինվերանորոգման ձեռնարկություն
Առևտրի և հասարակական սննդի «Հրազդան» միավորում
Նախագծանախահաշվային բյուրո»:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» N 85 որոշման 5-րդ կետը և 1994 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսական վարչության Արզականի և Ծաղկաձորի ամառանոցային տնտեսությունների վերակառուցման մասին» N 136 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|