Գլխավոր տեղեկություն
Համար
N 135
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.03.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
14.03.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 1995 թվականի N 135

 

քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Վերակառուցել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսական վարչության «Հրազդան-1» հյուրանոցային տնտեսության վարչությունը և «Հրազդան-2» կառավարական առանձնատների տնտեսությունը, դրանք բաժանելով`

«Հրազդան-1» հյուրանոցային տնտեսության,

«Հրազդան-2» հասարակական սննդի միավորման,

«Հրազդան-4» առողջապահական կենտրոնի:

2. Վերակառուցել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսական վարչության առողջարանների միացյալ տնօրինությունը, այն բաժանելով`

Արզականի ամառանոցային տնտեսության,

Ծաղկաձորի ամառանոցային տնտեսության:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» N 85 որոշմամբ հաստատված N 2 հավելվածի ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հրազդան-1» հյուրանոցային տնտեսություն

«Հրազդան-2» հասարակական սննդի միավորում

«Հրազդան-3» պետական ձեռնարկություն

«Հրազդան-4» առողջապահական կենտրոն

Արզականի ամառանոցային տնտեսություն

Ծաղկաձորի ամառանոցային տնտեսություն

Գերատեսչական տների շահագործման տնտեսություն

Ավտոտրանսպորտային տնտեսություն

Շինվերանորոգման ձեռնարկություն

Առևտրի և հասարակական սննդի «Հրազդան» միավորում

Նախագծանախահաշվային բյուրո»:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» N 85 որոշման 5-րդ կետը և 1994 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսական վարչության Արզականի և Ծաղկաձորի ամառանոցային տնտեսությունների վերակառուցման մասին» N 136 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ