Գլխավոր տեղեկություն
Համար
N 709
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.1999-31.07.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.12.30/33(131)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1999

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան 

17 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 1998 թվականի N 709
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 1999 թվականի բյուջեն (կցվում է)`

 

 

մլն դրամ

 

եկամուտների գծով`
ծախսերի գծով`

35399,4
35399,4:

 

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջեի եկամուտների հավաքագրումն ու ծախսերի կատարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 17-ի N 709 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ

 

    մլն դրամ
  ԵԿԱՄՈՒՏՆԵՐ՝ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 35399,4
     
  այդ թվում`  
     
I. Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ 33694,7
     
  այդ թվում`  
     
  1. Գործատուների կողմից` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ 28748,2
     
  2. Վարձու աշխատողների աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից 2993,5
     
  3. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց եկամուտներից 793,0
     
  4. Գյուղացիական տնտեսությունների կողմից` սեփականություն հանդիսացող հողատարածքների կադաստրային տարեկան զուտ եկամտի նկատմամբ 1160,0
     
II.  ՀՀ պետական բյուջեից հատկացումներ` ընդամենը` 1704,7
     
  ա) շարքային զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակների վճարման համար 1669,7
     
  բ) աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում 35,0
     
  ԾԱԽՍԵՐ՝ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 35399,4
     
  այդ թվում`  
     
  1. Կենսաթոշակային ապահովագրություն 29710,4
     
  2. Շարքային զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակներ 1669,7
     
  3. Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում 35,0
     
  4. Զբաղվածության պետական ծրագրեր 2046,8
     
  5. Պետական սոցիալական ապահովագրության առանձին ծրագրեր 1169,2
     
  6. Սոցիալական ապահովագրության միջազգային ասոցիացիային անդամակցություն 4,3
     
  7. ԱՊՀ անդամ պետությունների կենսաթոշակային (սոցիալական) հիմնադրամների ներկայացուցչությունների ասոցիացիային անդամակցություն 5,7
     
  8. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համակարգի պահպանում և զարգացում 758,3