«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 1995 թվականի N 77
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 514 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 7-ի «Զվարթնոց», «Էրեբունի» և «Գյումրի» օդանավակայաններ» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների կանոնադրությունները հաստատելու մասին» N 514 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
ա) որոշման վերնագիրն ու տեքստը «Զվարթնոց» և «Էրեբունի» բառերից առաջ լրացնել «Երևանի» բառով, իսկ «Գյումրի» բառը փոխարինել «Գյումրիի «Շիրակ» բառերով.
բ) Երևանի «Զվարթնոց» և «Էրեբունի», Գյումրիի «Շիրակ» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների կանոնադրություններում`
3, 6, 11-րդ կետերում և 14-րդ կետի «ա», «դ», «զ» ենթակետերում, 15, 19, 21 և 23-րդ կետերում հանել «կառավարությանն առընթեր» բառերը.
4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, միջազգային իրավունքի նորմերով և սույն կանոնադրությամբ».
6-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) իր տարածքում գտնվող քաղաքացիական ավիացիայի ձեռնարկությունների էլեկտրական ու ջերմային էներգիաների և ջրի մատակարարումը».
6-րդ կետի «ի» ենթակետից հանել «ինչպես նաև» բառերը.
14-րդ կետի «ժ» ենթակետում «աշխատանքի ֆոնդը» բառերը փոխարինել «աշխատավարձի ֆոնդը» բառերով.
գ) Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների կանոնադրություններում`
6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ծ» և «կ» ենթակետերով.
«ծ) թռիչքից առաջ և վայրէջքից հետո ինքնաթիռների վերգետնյա օպերատիվ տեխնիկական սպասարկումը` համաձայն միջազգային ավիացիոն կազմակերպությունների հանձնարարականների».
«կ) վառելիքաքսայուղային նյութերի պահեստավորումը, լաբորատոր զննումը և ինքնաթիռների ու օդանավակայանն սպասարկող ավտոտրանսպորտային տեխնիկայի վառելիքով լցավորումը».
դ) Երևանի «Էրեբունի» հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրության մեջ`
վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Երևանի «Էրեբունի» օդանավակայան» բառերը փոխարինել «Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» բառերով.
4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ձեռնարկության գործունեության հիմնական նպատակն է տարածքային օդանավակայանների շահագործման, զարգացման հեռանկարային ծրագրերի մշակման և վերակառուցման աշխատանքների իրականացումը».
6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ծ» ենթակետով.
«ծ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների նորոգման-շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ պայմանագրերի առաջնահերթ կատարումը»:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 22-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |