ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 1994 թվականի N 403
քաղ. Երևան
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի հունիսի 1-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության մշտական ներկայացուցչության մասին» հրամանագրի կատարման միջոցառումների մասին» N 361 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատողների թվաքանակը սահմանել 1994 թվականի համար` 100, 1995 թվականի համար` 110 հաստիքային միավոր:
2. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնային դրույքի չափը սահմանել 700 ԱՄՆ-ի դոլարի համարժեք:
3. Սահմանել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերը` դեսպանի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ, համաձայն N 1 հավելվածի, իսկ դեսպանության մյուս աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, համաձայն N 2 հավելվածի:
4. Սահմանել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական մարդատար ավտոմեքենաների 13 միավոր սահմանաքանակ, որից 3-ը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությանը տրամադրելու համար:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` որոշել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատողների բնակարանների վարձակալման կարգը:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության 1994 թվականի պահպանման համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել միջոցներ` 265,0 հազ. ԱՄՆ-ի դոլարի համարժեքով, 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1994 թ. օգոստոսի 30-ի N 403 որոշման |
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ` ԴԵՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Պաշտոնների անվանումը |
Տոկոսները դեսպանի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ |
Դեսպանորդ-խորհրդական |
90 |
Խորհրդական |
80 |
Բաժնի վարիչ, հյուպատոս, 1-ին քարտուղար, |
|
գործերի կառավարիչ |
75 |
2-րդ քարտուղար, դեսպանի օգնական |
70 |
3-րդ քարտուղար |
65 |
Կցորդ, գլխավոր մասնագետ, գործերի կառավարչի տեղակալ, խմբի ղեկավար | 60 |
Ռեֆերենտ, առաջատար մասնագետ, գլխավոր հաշվապահ |
55 |
1-ին կարգի մասնագետ |
50 |
2-րդ կարգի մասնագետ, ավագ հաշվապահ |
45 |
Մասնագետ, հաշվապահ |
35 |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1994 թ. օգոստոսի 30-ի N 403 որոշման |
ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ
Պաշտոնների անվանումը |
Ամսական պաշտոնային դրույքաչափը (ԱՄՆ-ի դոլարով) |
Մշակույթի կենտրոնի տնօրեն |
280 |
1-ին կարգի մասնագետ |
210 |
2-րդ կարգի մասնագետ |
175 |
Սեկտորի վարիչ, տնտեսական մասի վարիչ |
145 |
Ավագ տեսուչ, դեսպանի քարտուղար |
140 |
Սղագրող-մեքենագրուհի, գանձապահ |
130 |
Քարտուղար-մեքենագրուհի, գործավար, տեսուչ |
125 |
Մարդատար ավտոմեքենայի վարորդ |
110 |
Ավագ ադմինիստրատոր |
100 |
Շենքի պարետ, ավտոմեքենայի սպասարկող բանվոր |
90 |
Պահեստապետ, հերթապահ ադմինիստրատոր |
85 |
Շենքերի ընթացիկ վերանորոգման և սպասարկման գծով բանվոր |
80 |
Առաքիչ, սպասավորուհի |
70 |
Պահակ, ցրիչ, հերթապահ, պարետ |
60 |
Հավաքարար |
55 |