Գլխավոր տեղեկություն
Համար
N 73
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.1997-12.04.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.05.08/10
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.04.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.04.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.1997

040.0073.140497

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
14 ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 1997 թվականի N 73
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 388 ԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 397 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջնորդությունը և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից, միջազգային միջկառավարական, միջազգային ոչ կառավարական և օտարերկրյա հասարակական (այդ թվում` բարեգործական), կրոնական կազմակերպություններից եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց եկամտահարկից և պատժամիջոցներից ազատելու մասին» N 388 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետում «մինչև 1996 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանի համար» բառերը փոխարինել «մինչև 1997 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց ստացած եկամուտների հայտարարագրի ձևի և հայտարարագրման կարգի մասին» N 397 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման 1-ին կետում «հունվարի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 1-ից» բառերով.

բ) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եկամտահարկ վճարող հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից, պարտավոր են նշված կազմակերպություններից ստացած եկամուտների մասին ներկայացնել հայտարարագրեր` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով և բյուջե վճարել դրանց հիման վրա հաշվարկված եկամտահարկի գումարները».

գ) որոշման 2-րդ կետից հանել «գ» ենթակետի երկրորդ պարբերությունը.

դ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ) սույն որոշմամբ հաստատված կարգի գործողությունը չի տարածվում ՄԱԿ-ում և նրա մասնագիտացված գործակալություններում աշխատող (բացառությամբ ժամավճարով և հատուկ ծառայությունների մատուցման պայմանագրերով աշխատող) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստացած եկամուտների վրա»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան