Գլխավոր տեղեկություն
Համար
N 116
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.1997-20.06.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.20/64(519)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.05.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.05.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.1997

040.0116.02.05.97

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
2 ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 1997 թվականի N 116
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31, 39 հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության բնակարանային տնտեսության ձեռնարկությունները «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով սահմանված սեփականության հայեցողական իրավազորություններով 1997 թվականի ապրիլի 1-ից հանձնել համայնքներին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում համապատասխան համայնքների հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության բնակարանային տնտեսության ձեռնարկությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության բնակարանային տնտեսության ձեռնարկությունների հաշվեկշիռներում հաշվեգրված բնակելի ֆոնդը (ներառյալ բնակելի շենքերի բացվածքները և ոչ բնակելի տարածությունները) հանձնվում է համայնքներին` սեփականության հայեցողական իրավազորություններով:

Համայնքների սեփականության հայեցողական իրավազորությունները դադարում են`

ա) բնակելի տարածության նկատմամբ, երբ «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածով սեփականաշնորհման սուբյեկտ հանդիսացող քաղաքացիները սահմանված կարգով սեփականաշնորհում են իրենց բնակելի տարածությունները.

բ) բնակելի շենքերի այն բացվածքների և ոչ բնակելի տարածությունների նկատմամբ, երբ դրանք «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով սեփականաշնորհվում են.

գ) սահմանված կարգով վարձակալության կամ օգտագործման չհանձնված բնակելի շենքերի բացվածքների, ոչ բնակելի այլ տարածությունների և ընդհանուր օգտագործման շինությունների ու գույքի նկատմամբ, երբ տվյալ բազմաբնակարան շենքում «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծվում են համատիրություններ:

4. Սահմանել, որ սեփականության հայեցողական իրավազորությունների դադարումից հետո բնակելի ֆոնդը, բնակելի շենքերի բացվածքները և ոչ բնակելի տարածությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության բնակարանային տնտեսության ձեռնարկություններն անցնում են համայնքներին` տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքով:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 2-Ի n 116 ՈՐՈՇՄԱՆ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Համայնքի անվանումը

Ձեռնարկության անվանումը

1

2

Աշտարակի
Չարենցավանի
Արթիկի
Աբովյանի
Աբովյանի
Աբովյանի
Աբովյանի
Աբովյանի
Աբովյանի
Արտաշատի
Հրազդանի
Սևանի
Քաջարանի
Քաջարանի
Սիսիանի
Մարտունու
Սպիտակի
Կապանի
Գավառի
Դիլիջանի
Իջևանի
Ալավերդու
Արմավիրի
Գորիսի
Գյումրիի
Վանաձորի
Բյուրեղավանի
Վաղարշապատի
Ստեփանավանի
Մասիսի
Ջերմուկի
«Աշտարակի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Չարենցավանի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Արթիկի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Աբովյանի բնակարանային տնտեսություն» N 1 ՊՁ
«Աբովյանի բնակարանային տնտեսություն» N 2 ՊՁ
«Աբովյանի բնակարանային տնտեսություն» N 3 ՊՁ
«Աբովյանի բնակարանային տնտեսություն» N 4 ՊՁ
«Աբովյանի բնակարանային տնտեսություն» N 5 ՊՁ
Աբովյանի շենքերի և շինությունների պահպանման ՊՁ
«Արտաշատի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Հրազդանի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Սևանի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Քաջարանի բնակարանային տնտեսություն» N 1 ՊՁ
«Քաջարանի բնակարանային տնտեսություն» N 2 ՊՁ
«Սիսիանի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Մարտունու բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Սպիտակի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Կապանի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Գավառի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Դիլիջանի բնակարանային տնտեսություն»ՊՁ
«Իջևանի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Ալավերդու բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Արմավիրի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Գորիսի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Գյումրիի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Վանաձորի բնակարանային տնտեսություն» ՊՁ
«Բնակտնտ» ՊՁ-ի «Բյուրեղավանի բնակարանային տնտեսություն» ԴՁ
«Բնակտնտ» ՊՁ-ի «Վաղարշապատի բնակարանային տնտեսություն»ԴՁ
«Բնակտնտ» ՊՁ-ի «Ստեփանավանի բնակարանային տնտեսություն» ԴՁ
«Բնակտնտ» ՊՁ-ի «Մասիսի բնակարանային տնտեսություն» ԴՁ
«Բնակտնտ» ՊՁ-ի «Ջերմուկի բնակարանային տնտեսություն» ԴՁ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.06.2001, N 550 20.06.2001, N 116
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան