Գլխավոր տեղեկություն
Համար
N 19
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.03.03/6(280)
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
17.02.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 

17 փետրվարի 2008 թ.
ք. Երևան

N 19


 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 57-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով պարզաբանում է.

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակները կազմելու և վարելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 9-ից 141 -րդ հոդվածներով: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող քաղաքացիներն իրավունք ունեն քվեարկության օրվանից մինչև 7 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնել դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին: Լիազոր մարմինը քաղաքացու նշված իրավունքի իրականացումն ապահովելու նպատակով կազմում և ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին է տրամադրում ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ:

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ համապետական ընտրությունների դեպքում քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում և քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի առկայությունն ստուգելուց և դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթղթի վերջին էջը դրոշմակնքելուց հետո:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված` «անձը հաստատող փաստաթղթի վերջին էջը» ասելով պետք է հասկանալ ՀՀ քաղաքացու անձնագրի 32-րդ կամ դրան հաջորդող «Անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է» բառերը պարունակող էջը: Անձնագրին փոխարինող փաստաթղթի` 9-րդ ձևի վրա դրոշմակնիքը դրվում է նկարը պարունակող էջի, իսկ ժամկետային զինծառայողների դեպքում` զինվորական գրքույկի վերջին էջի վրա:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

նախագահ`

Գ. Ազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան