Գլխավոր տեղեկություն
Համար
N 112
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.10.08/25(58)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.04.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 1997 թվականի N 112
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում (ցանկը կցվում է) կատարել փոփոխություններ և լրացումներ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 և սույն որոշումներով կատարված առանձին ձեռնարկությունների ու կազմակերպությունների ենթակայության փոփոխումը, երկշաբաթյա ժամկետում իրականացնել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մարզերի և համապատասխան նախարարությունների համար նախատեսված ֆինանսական հատկացումների վերաբաշխումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի ապրիլի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 30-Ի N 112 ՈՐՈՇՄԱՄԲ

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 266 որոշման N 1 հավելվածում`

ա) Նարեկ գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «պետական տնկարանային տնտեսություն» բառերը.

բ) Արարատ քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «NN 1, 2, 3, 4, 5 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո լրացնել «երեկոյան հեռակա դպրոց» բառերով.

գ) Զանգակատուն գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «միջնակարգ դպրոց-մանկապարտեզ» բառերից հետո լրացնել «Պ. Սևակի անվան տուն-թանգարան» բառերով.

դ) Պարույր Սևակ գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «միջնակարգ դպրոց» բառերից հետո լրացնել «ութամյա դպրոց» բառերով.

ե) Մասիս քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «NN 1, 2, 3, 4, 5, 6 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո լրացնել «երեկոյան հեռակա դպրոց» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 267 որոշման N 1 հավելվածում`

ա) Իջևան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «քաղաքային մշակույթի տուն» և «մարզահամալիր» բառերը.

բ) Դիլիջան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «N 1 գիշերօթիկ դպրոց» բառերից հետո լրացնել «երեկոյան միջնակարգ դպրոց» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 268 որոշման N 1 հավելվածում`

ա) Եղեգնաձոր քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «շրջանային մշակույթի տուն» բառերից հետո լրացնել «երկրագիտական թանգարան» բառերով.

բ) Աղավնաձոր գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմնաբուծական ձեռնարկություն» բառերով.

գ) Վարդահովիտ գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմնաբուծական ձեռնարկություն» բառերով.

դ) Վայք քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «մարզադպրոց» բառը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 269 որոշման N 1 հավելվածում`

ա) Հրազդան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում`

«NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 միջնակարգ դպրոցներ» բառերը փոխարինել «NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 միջնակարգ դպրոցներ» բառերով.

«երկարօրյա ութամյա դպրոց» բառերը փոխարինել «օժանդակ երկարօրյա դպրոց» բառերով.

ցանկը լրացնել «շրջանային մշակույթի տուն» բառերով.

բ) Չարենցավան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «NN 1, 2, 3, 4, 5, 6 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո լրացնել «երեկոյան միջնակարգ դպրոց» բառերով.

գ) ցանկը «Արզական գ.» բառերից հետո լրացնել «Ջրառատ գ.», իսկ «NN 1, 2 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո` «միջնակարգ դպրոց» բառերով.

դ) Աբովյան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում`

«NN 1, 2, 4, 5, 6, 7, 8, 10 միջնակարգ դպրոցներ» բառերը փոխարինել «NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 միջնակարգ դպրոցներ» բառերով.

ցանկը լրացնել «N 7 օժանդակ գիշերօթիկ դպրոց» և «արևելյան լեզուների թեքումով ութամյա դպրոց» բառերով.

ցանկից հանել «շրջանային մարզահամալիր» բառերը.

ե) Արամուս գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «շրջանային մշակույթի տուն» բառերը.

զ) Բյուրեղավան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում`

«N 4 գիշերօթիկ դպրոց» բառերը փոխարինել «N 4 առողջարանային գիշերօթիկ դպրոց» բառերով.

ցանկը լրացնել «երեկոյան միջնակարգ դպրոց», «շրջանային մարզահամալիր» և «մարզադպրոց» բառերով.

է) Եղվարդ քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «NN 1, 2, 3 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո լրացնել «երեկոյան միջնակարգ դպրոց» և «մարզադպրոց» բառերով.

ը) Նոր Հաճն քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «NN 1, 2, 3, 4 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո լրացնել «երեկոյան միջնակարգ դպրոց» բառերով.

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 271 որոշման N 1 հավելվածում`

ա) Արմավիր քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում` «N 15 ութամյա գիշերօթիկ դպրոց» բառերը փոխարինել «N 15 օժանդակ գիշերօթիկ դպրոց» բառերով.

ցանկը լրացնել «վարժարան» և «մարզադպրոց» բառերով.

բ) Մրգաշատ գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում «միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «NN 1, 2 միջնակարգ դպրոցներ» բառերով.

գ) Հոկտեմբեր գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «միջնակարգ դպրոց» բառերից հետո լրացնել «երեկոյան հեռակա դպրոց» բառերով.

դ) Վաղարշապատ քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում`

«N 6 միջնակարգ գիշերօթիկ դպրոց» բառերը փոխարինել «N 6 հատուկ գիշերօթիկ դպրոց» բառերով.

«օժանդակ ութամյա դպրոց» բառերը փոխարինել «N 9 օժանդակ գիշերօթիկ դպրոց» բառերով.

ցանկը լրացնել «երեկոյան հեռակա դպրոց» և «շրջանային երեկոյան հեռակա դպրոց» բառերով.

ե) Ջրառատի թռչնաֆաբրիկա գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «միջնակարգ դպրոց» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 272 որոշման N 1 հավելվածում`

ա) Կապան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում`

«N 5 ութամյա օժանդակ դպրոց» բառերը փոխարինել «N 5 հատուկ գիշերօթիկ դպրոց» բառերով.

ցանկը լրացնել «երեկոյան դպրոց», իսկ «շրջանային մշակույթի տուն» բառերից հետո` «երկրագիտական թանգարան» բառերով.

բ) Գորիս քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում`

«օժանդակ գիշերօթիկ դպրոց» բառերը փոխարինել «հատուկ գիշերօթիկ դպրոց» բառերով.

ցանկը լրացնել «երեկոյան դպրոց» բառերով.

գ) Սիսիան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «վարժարան» բառից հետո լրացնել «N 13 հատուկ գիշերօթիկ դպրոց» բառերով.

դ) Ախլաթյան գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում «ութամյա դպրոց» բառերը փոխարինել «միջնակարգ դպրոց» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 273 որոշման N 1 հավելվածում`

ա) Աշտարակ քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը`

«NN 1, 2, 3, 4, 5 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո լրացնել «N 18 օժանդակ գիշերօթիկ դպրոց» և «երեկոյան միջնակարգ դպրոց» բառերով.

ցանկից հանել «շրջանային մշակույթի տուն» բառերը.

բ) Արագածոտն գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմնաբուծական ձեռնարկություն» բառերով.

գ) Արուճ գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմնաբուծական ձեռնարկություն» բառերով.

դ) Թալին քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը`

«NN 1, 2 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո լրացնել «ակադեմիական գիշերօթիկ միջնակարգ դպրոց» բառերով.

ցանկից հանել «NN 1, 2 պետական սերմնաբուծական տնտեսություններ» բառերը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 277 որոշման N 1 հավելվածում`

ա) Գավառ քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը`

լրացնել «պետական սերմնաբուծական ձեռնարկություն» (Արծվաքար թաղամաս)» բառերով.

«NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո լրացնել «N 17 օժանդակ գիշերօթիկ դպրոց» և «երկրագիտական թանգարան» բառերով.

ցանկից հանել «քաղաքային արտադպրոցական կենտրոն» և «շրջանային արտադպրոցական կենտրոն» բառերը.

բ) Լանջաղբյուր գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմնաբուծական ձեռնարկություն» բառերով.

գ) Նորատուս գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմնաբուծական ձեռնարկություն» բառերով.

դ) Ծաղկունք գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմնաբուծական ձեռնարկություն» բառերով.

ե) Վարսեր գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմնաբուծական ձեռնարկություն» բառերով.

զ) Ծովինար գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմնաբուծական ձեռնարկություն» բառերով.

է) Ներքին Գետաշեն գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմնաբուծական ձեռնարկություն» բառերով.

ը) Լիճք գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «ութամյա դպրոց» բառերից հետո լրացնել «երեկոյան դպրոց» բառերով.

թ) Վերին Գետաշեն գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը լրացնել «պետական սերմնաբուծական ձեռնարկություն» բառերով.

ժ) Վարդենիկ գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը`

լրացնել «պետական սերմնաբուծական ձեռնարկություն» բառերով.

«NN 1, 2, 3 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո լրացնել «երեկոյան դպրոց» բառերով.

ժա) Ճամբարակ քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «շրջանային մշակույթի տուն» բառերը.

ժբ) Վարդենիս քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «N 1 մշակույթի պալատ» բառերը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 282 որոշման N 1 հավելվածում`

ա) Գյումրի քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը`

«Ժողգործիքների պետական նվագախումբ» բառերից հետո լրացնել «ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» և «Շիրակի երկրագիտական թանգարան» բառերով.

ցանկից հանել «քաղաքային մարզադաշտ» բառերը.

բ) Արթիկ քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում`

«N 16 ութամյա օժանդակ դպրոց» բառերը փոխարինել «N 16 օժանդակ գիշերօթիկ դպրոց» բառերով.

ցանկը լրացնել «N 2 երեկոյան հանրակրթական միջնակարգ դպրոց» բառերով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 308 որոշման N 1 հավելվածում`

ա) Վանաձոր քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը`

«շտապ բուժօգնության կայան» բառերից հետո լրացնել «քաղաքային առողջապահության բաժնի կենտրոնացված ավտոհավաքակայան» բառերով.

միջնակարգ դպրոցների ցանկից հանել NN 1, 20, 25 միջնակարգ դպրոցները.

ցանկը լրացնել «Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց (Բազում թաղամաս)» և «Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան կրթահամալիր» բառերով.

«մշակույթի պալատ» բառերից հետո լրացնել «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» բառերով.

բ) Գուգարք գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ձեռնարկություն» բառերը.

գ) Սպիտակ քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ձեռնարկություն» բառերը.

դ) Տաշիր քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ձեռնարկություն» բառերը.

ե) Մեդովկա գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում «ութամյա դպրոց» բառերը փոխարինել «միջնակարգ դպրոց» բառերով.

զ) Ստեփանավան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը`

«N 1 վարժարան» բառերից հետո լրացնել «երեկոյան դպրոց» բառերով.

ցանկից հանել «գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ձեռնարկություն» բառերը.

է) Վարդաբլուր գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «դպրոց-մանկապարտեզ» բառերը.

ը) Ալավերդի քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում`

«NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 միջնակարգ դպրոցներ» բառերը փոխարինել «NN 1, 2, 4, 5, 6, 7, 8, 9, 12 միջնակարգ դպրոցներ» բառերով.

«ութամյա դպրոց» բառերը փոխարինել «N 10 ութամյա դպրոց» բառերով.

ցանկից հանել «գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» բառերը.

թ) Ակներ գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում «ութամյա դպրոց» բառերը փոխարինել «N 11 ութամյա դպրոց» բառերով: