040.0215.31.03.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
31 մարտի 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 1998 թվականի N 215
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 175 ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 178 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 175 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի N 5 որոշման խմբագրությամբ) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 2-րդ կետի`
«բ» ենթակետում «մարտի 1-ից» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ից» բառերով.
«գ» ենթակետում «ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «սեպտեմբերի 1-ից» բառերով.
«դ» ենթակետում «մինչև 1998 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1998 թվականի ապրիլի 1-ը չիրացված» բառերը փոխարինել «մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը չիրացված» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 178 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի N 5 որոշման խմբագրությամբ) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 2-րդ կետի`
«բ» ենթակետում «ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «սեպտեմբերի 1-ից» բառերով.
«ե» ենթակետում «ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 1-ը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.10.1999, N 662 | 26.10.1999, N 215 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|