Գլխավոր տեղեկություն
Համար
N 98
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-30.10.1997)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.04.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
23 ապրիլի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 1997 թ. N 98

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, պետական կառավարման տարածքային մարմիններին` 10-օրյա ժամկետում հաստատել կապիտալ շինարարության պետական պատվերի օբյեկտների շինարարության տիտղոսացուցակներն ըստ սույն որոշմամբ հաստատված սահմանաչափերի և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ ճշտել մինչև 1996 թվականի դեկտեմբերի 31-ը պետական պատվերով, ինչպես նաև պետական կառավարման մարմինների հանձնարարություններով իրականացված շինարարական աշխատանքների չֆինանսավորված չափաքանակները և երկշաբաթյա ժամկետում դրանց ֆինանսավորման ժամկետացանկը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը`

ա) երկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչներին բնակարանի փոխարեն դրամական փոխհատուցման կարգը.

բ) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 20-ի «Բնակելի շենքերի հարդարման ու սարքավորման աշխատանքների տեսակների և ծավալների մասնակի կրճատման ժամանակավոր թույլտվության մասին» N 444 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` անհրաժեշտության դեպքում 1997 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված կարգով կապիտալ ներդրումների ծավալների փոփոխությունների վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի, Տավուշի մարզպետներին`

ա) սույն որոշմամբ նախատեսված միջոցների հաշվին կառուցվող շենքերից սահմանված կարգով բնակարան ստացող քաղաքացիների հետ իրենց համաձայնությամբ, բնակարանի վարձակալական պայմանագիր կնքելիս նկատի ունենալ, որ`

բնակարանի շինարարության արժեքի 25 տոկոսը (տվյալ բնակավայրի տարածագնահատման միջին գոտու համար) ենթակա է վերադարձման բնակարան ստանալուց հետո 25 տարվա ընթացքում հավասարաչափ, ընդ որում, վերադարձման ենթակա գումարի 10 տոկոսը վճարվում է մինչև շինարարության սկիզբը.

ելնելով բնակելի շենքի տեղադրման տարածքից, վերադարձվող գումարի նկատմամբ կիրառվում են տվյալ բնակավայրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հոկտեմբերի 10-ի «Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող շինությունների գնահատման նպատակով դրանց տեղադրության (դիրքի) գոտիավորման մասին» N 50 որոշմամբ սահմանված տարածագնահատման գոտիների գործակիցները.

բ) կառուցվող բնակելի շենքերի բնակարաններն առաջնահերթ կարգով հատկացնել 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարանից զրկված և սահմանված կարգով հերթագրված քաղաքացիներին, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 7-ի «ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԽ-ի 1990 թվականի փետրվարի 23-ի N 90 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 147 որոշման` հերթագրման հավասար պայմանների դեպքում առաջնայնությունը տալով տնակներում բնակվող քաղաքացիներին.

գ) բնակարանները հատկացնելիս նախապես ապահովել պետական սեփականություն հանդիսացող տնակների հետ վերցնելը.

դ) մինչև 1993 թվականի հունվարի 10-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել շահագործման հանձնված տների և քաղաքացիներին բնակարան հատկացնելու վերաբերյալ տեղեկանք (N 1 ձևը կցվում է).

ե) 6-ամսյա ժամկետում կատարել ժամանակավոր տնակների հաշվառում և համարակալում: Տվյալների ամփոփումից հետո տեղեկանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (N 2 ձևը կցվում է):

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել աղետի գոտում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին կառուցվող շենքերից բնակարան ստացող քաղաքացիների կողմից բնակարանի շինարարության արժեքի վերադարձման կարգը և պայմանագրի ձևը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ


Հավելված
ՀՀ կառավարության 1997 թվականի
ապրիլի 23-ի N 98 որոշման


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ

NN
ը/կ
Պատվիրատուի, օբյեկտի
անվանումը
Կապիտալ
ներդրում-
ները
Հզորու-
թյան
գործակիցը
Հզորության
չափի
միավորը

1

2

3

4

5

  Ընդամենը 8900.0    
 


այդ թվում` աղետի գոտի

2017.0

   
 


ընդհանուր ծավալից`

     
  - էներգետիկա

2410.0

   
  - տրանսպորտ

1000.0

   
  - արդյունաբերություն

450.0

   
  - գյուղատնտեսություն

460.0

   
  - բնակարանային շինարարություն

2301.0

34120.0

քառ. մ

  - կոմունալ շինարարություն

884.0

   
  - ժողովրդական կրթություն

375.0

1942.0

աշ. տեղ

  - այլ ճյուղեր

1020.0

   


1.


ՀՀ էներգետիկայի նախարարություն


2410.0

   
 
ՀԱԷԿ-ի հովացման համակարգ
500.0    
 
Հրազդանի ՊՇԷԿ
700.0    
 
Իրան-Հայաստան գազամուղ
(նախագծային աշխատանքներ)
50.0    
 
Իրան-Հայաստան բարձր լարման գիծ
900.0    
 
Արաքս գետի վրա Մեղրու ՀԷԿ
(նախագծային աշխատանքներ)
50.0    
 
Էներգետիկայի օժանդակության ծրագիր

120.0

   
 
Հերհերի ՀԷԿ

90.0

1.2 մվտ

2.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
460.0    
 
Հիդրոտեխնիկական կառույցներ
Որոտան գետի վրա
250.0 պահպան.  
 
Ոռոգման ցանցերի վերակառուցում
200.0    
 
Արթիկի ջրամբարի վերականգնում
(նախագծային աշխատանքներ)
10.0    

3.

ՀՀ տրանսպորտի նախարարություն
800.0    
 
Իջևան-Հրազդան երկաթգծի
69-րդ կմ հակասողանքային
միջոցառումներ
150.0    
 
Սանահին-Քոբեր ավտոճանապարհի
հակասողանքային միջոցառումներ
50.0 համալիր  
 
Երևան քաղաքի մետրոպոլիտեն
600.0    
 


որոնցից`

     
 
ա) «Զորավար Անդրանիկ»
կայարան
400.0 0.3 կմ
 


բ) «Բարեկամություն-Աջափնյակ»

     
  (բետոնացում)

100.0

   
 
գ) «Չարբախ» կայարան
100.0    
4.
ՀՀ քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչություն
200.0    
 
«Զվարթնոց» օդանավակայանի
բեռնային համալիրի կառուցում
200.0    

5.

Երևանի քաղաքապետարան
1183.0    
 
Բնակարանային շինարարություն
683.0 5300  
 


այդ թվում`

     
 
վթարային բնակարանային ֆոնդի
քաղաքացիների փոխհատուցում
40.0    
 
կոմունալ շինարարություն
500.0    
 

Դավթաշենի կամուրջ

500.0    

6.

ՀՀ քաղաքաշինության նախարարություն
300.0    
 
Գորիս քաղաքի ինքնահոս
ջրամատակարարում
200.0    
 
Կապան քաղաքի Հարությունյան
փող. հակասողանքային
միջոցառումներ
100.0    

7.

Սյունիքի մարզպետարան
140.0    
 
Բնակարանային շինարարություն
140.0 620 քառ.մ

8.

Արարատի մարզպետարան
40.0 4800 քառ.մ.
 
Բնակարանային շինարարություն
40.0 4800 քառ.մ.

9.

Տավուշի մարզպետարան
117.0    
 
քաղ. Դիլիջան
     
 
Բնակարանային շինարարություն
40.0 1200 քառ.մ
 
N 2 դպրոց
77.0 392 աշ.տեղ

10.

Շիրակի մարզպետարան
1450.0    
 
քաղ. Գյումրի
     
 
Բնակարանային շինարարություն
1232.0 20000.0 քառ.մ
 
N 5 դպրոց
125.0 266.0 աշ.տեղ
 
N 14 դպրոց (ամրացում)
73.0    
 
նախագծահետազոտական
աշխատանքներ
20.0    

11.

Լոռու մարզպետարան
366.0    
 

քաղ. Վանաձոր

     
 
Բնակարանային շինարարություն
166.0 2200 քառ.մ
 
N 10 դպրոց (ամրացում)
42.0 724 աշ.տեղ
 
N 15 դպրոց (ամրացում)
58.0 560 աշ.տեղ
 

քաղ. Սպիտակ

     
 
Մշակույթի պալատ
100.0    

12.

Արագածոտնի մարզպետարան
84.0 7 կմ
 
Արագած գյուղի ինքնահոս
ջրամատակարարում
84.0 7 կմ

13, 14, 15. Գաղտնի
     


  

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ 1997 ԹՎԱԿԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑՈՂ ՀԵՐԹԱԳՐՎԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Շահագործման հանձնված
բնակելի շենքի հասցեն
Բնակա-
րաննե-
րի
քանակը
Բնակա-
րան
ստացած
հերթա-
գրված
ընտանիք-
ների թիվը
Ընտա-
նիքների
ան-
դամնե-
րի
թիվը
Քանդ-
ված
ժամա-
նակա-
վոր
տնակ-
ների
քանակը
Հերթագրված
ընտանիքների
քանակը
առ
01.97թ.
առ
01.98թ.
             
             
             
             
             
             

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏՆԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Տնակների տեղադրման
թաղամասը
Տնակների
թիվը
Տնակներում բնակվող
ընտանիքների
թիվը
ընտանիքների
անդամների
թիվը
հերթագրված
ընտանիքների
թիվը
         
         
         
         
         
         
         
         
         

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.11.1997, N 532 13.12.1997, N 98
30.10.1997, N 476 30.10.1997, N 98
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան