«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
18 ԱՊՐԻԼԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 1997 թվականի N 88
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 321 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում հարկ վճարողների հաշվառման համարների համակարգի սահմանման մասին» N 321 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 3-րդ կետում «ապրիլի 1-ը» և «ապրիլի 1-ից» բառերը համապատասխանաբար փոխարինել «հուլիսի 1-ը» և «հուլիսի 1-ից» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |