«Վավերացնում եմ» Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան 7 սեպտեմբերի 1995 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 1995 թվականի N 12
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` 1995 թվականի սեպտեմբերին ապահովել կլինիկական օրդինատուրան կամ ինտերնատուրան 1995 թվականին ավարտած Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչի անցկացումը:
2. Հաստատել զորակոչի ենթակա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների մասնագիտությունների ցանկը և թվաքանակը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչից տարկետման իրավունք տրվում է`
ա) նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաներին.
բ) ասպիրանտուրայում, օրդինատուրայում և ինտերնատուրայում սովորող, այդ թվում` հեռակա ուսուցմամբ, պահեստազորի սպաներին.
գ) գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներին.
դ) երկու և ավելի երեխա ունեցող պահեստազորի սպաներին.
ե) պահեստազորի այն սպաներին, որոնց հայրը կամ եղբայրը զոհվել է Հայաստանի Հանրապետության ինքնապաշտպանության ջոկատներում, զինված ուժերում, ներքին զորքերում և ազգային անվտանգության մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելիս.
զ) առաջին խմբի հաշմանդամ կին, երեխա, հայր կամ մայր ունեցող (եթե նշված անձինք գտնվում են նրանց խնամքի տակ) պահեստազորի սպաներին:
4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 7-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հաստատված է |
Զորակոչի ենթակա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների մասնագիտությունների ցանկը ԵՎ թվաքանակը
Մասնագիտությունը |
Թվաքանակը |
Բուժական գործ Ստոմատոլոգ Սանիտարական բժիշկ Դեղագործ |
80 |
Ընդամենը |
95 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|