«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 ԱՊՐԻԼԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 1997 թվականի N 108
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում թմրադեղերի, հոգեմետ դեղերի և բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ միջոցների պատրաստման, ձեռքբերման և բացթողման հարաբերությունների կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) N 1 ցանկի 3-րդ կետում «պատրաստում» բառը փոխարինել «արտադրություն» բառով.
բ) N 2 ցանկի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն» տողը «դեղամիջոցների» բառից հետո լրացնել «և թմրադեղերի, հոգեմետ դեղերի ու բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ միջոցների» բառերով, իսկ «վաճառք» բառը փոխարինել «առուծախ» բառով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել`
ա) թմրադեղերի, հոգեմետ դեղերի ու բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ միջոցների ցանկը.
բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ թմրադեղերի, հոգեմետ դեղերի ու բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ միջոցների պատրաստման, ձեռքբերման և բացթողման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի ապրիլի 30-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|