«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
2 ապրիլի 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 1997 թվականի N 63
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 147 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 147 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կանոնադրության 69-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Այլ կազմակերպության կանոնադրական կապիտալում հիմնական միջոցների տեսքով ներդրված ակտիվների պայմանագրային և հաշվեկշռային (մնացորդային) արժեքների տարբերությունը դիտվում է որպես գալիք ժամանակաշրջանների եկամուտ և ներդրումից հետո 5 տարվա ընթացքում հավասարաչափ (տարեկան 20 տոկոս) դուրս է գրվում գալիք ժամանակաշրջանների եկամուտներից` ավելացվելով ձեռնարկության ֆինանսական արդյունքներին»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |