Գլխավոր տեղեկություն
Համար
N 606
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.1994-01.12.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
29.12.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.12.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 1994 թվականի N 606

քաղ. Երևան

 

Ակցիզային հարկի դրույքաչափերի մասին

 

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման նկատմամբ վերահսկողության մեխանիզմի պարզեցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների դրույքաչափերի տարբերության վերացման նպատակով ու հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը.

 

Արտադրանքի կոդն

ըստ ԱՏԳ

ապրանքային

դասակարգչի

Ապրանքախմբերի
անվանումը

Դրույքաչափերը (տոկոսներով)

բացթողման գներով ապրանքի արժեքի նկատմամբ (ՀՀ-ում արտադրվող ենթաակցիզային ապրանքների գծով)

ներմուծման արժեքի նկատմամբ (ՀՀ ներմուծվող ենթաակցիզային ապրանքների գծով)

1

2

3

4

22.08,22.09

22.03,22.04,

22.05

Գինի-օղու արտադրանք
Գարեջուր, խաղողի գինիներ, գինենյութ 

50

 

25 

50

 

25

24.02

71.13,71.14,

71.15,71.16,

71.17

Ծխախոտի արտադրանք Ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա)

25

 

25

25

 

25 

43

42.03

 

 

40.11, 40.12

Մորթի, մորթեղեն (բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներից) և բնական կաշվից հագուստ Ավտոդողեր

25
25



25
 25 

57.02

Բյուրեղապակի և ճենապակի Ձեռագործ գորգեր

25
50

25
50

 

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ (ցանկը կցվում է):

3. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության ուժը կորցրած որոշումների

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 20-ի «Ակցիզային հարկի դրույքաչափերի մասին» N 358 որոշումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 19-ի «Ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի մասին» N 519 որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 28-ի «Պտղահատապտղային թունդ ըմպելիքների համար ակցիզային հարկի դրույքաչափերի մասին» N 534 որոշումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 20-ի «Ակցիզային հարկի դրույքաչափերի մասին» N 358 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 564 որոշումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի «Ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուների նկատմամբ ակցիզային հարկի կիրառումը դադարեցնելու մասին» N 174 որոշումը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 19-ի N 519 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 285 որոշումը:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.02.1996, N 27 01.12.1995, N 606
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան