ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 1994 թվականի N 606
քաղ. Երևան
Ակցիզային հարկի դրույքաչափերի մասին
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման նկատմամբ վերահսկողության մեխանիզմի պարզեցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների դրույքաչափերի տարբերության վերացման նպատակով ու հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը.
Արտադրանքի կոդն ըստ ԱՏԳ ապրանքային դասակարգչի |
Ապրանքախմբերի |
Դրույքաչափերը (տոկոսներով) | |
բացթողման գներով ապրանքի արժեքի նկատմամբ (ՀՀ-ում արտադրվող ենթաակցիզային ապրանքների գծով) |
ներմուծման արժեքի նկատմամբ (ՀՀ ներմուծվող ենթաակցիզային ապրանքների գծով) | ||
1 |
2 |
3 |
4 |
22.08,22.09 22.03,22.04, 22.05 |
Գինի-օղու արտադրանք Գարեջուր, խաղողի գինիներ, գինենյութ |
50
25 |
50
25 |
24.02 71.13,71.14, 71.15,71.16, 71.17 |
Ծխախոտի արտադրանք Ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա) |
25
25 |
25
25 |
43 42.03
40.11, 40.12 |
Մորթի, մորթեղեն (բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներից) և բնական կաշվից հագուստ Ավտոդողեր |
25 |
|
57.02 |
Բյուրեղապակի և ճենապակի Ձեռագործ գորգեր |
25 |
25 |
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ (ցանկը կցվում է):
3. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության կառավարության ուժը կորցրած որոշումների
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 20-ի «Ակցիզային հարկի դրույքաչափերի մասին» N 358 որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 19-ի «Ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի մասին» N 519 որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 28-ի «Պտղահատապտղային թունդ ըմպելիքների համար ակցիզային հարկի դրույքաչափերի մասին» N 534 որոշումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 20-ի «Ակցիզային հարկի դրույքաչափերի մասին» N 358 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 564 որոշումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի «Ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուների նկատմամբ ակցիզային հարկի կիրառումը դադարեցնելու մասին» N 174 որոշումը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 19-ի N 519 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 285 որոշումը: