Գլխավոր տեղեկություն
Համար
N 01
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.08.15/27(301)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.07.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 հուլիսի 2008 թ.

ք. Երևան

N 01
                                                                                                                  

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 110-Ն ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

22.02.2007 թվականին ընդունված «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-116-Ն ՀՀ օրենքով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առևտուր» գործունեության տեսակը հանվել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկից: Օրենքի հիման վրա ՀՀ կառավարության կողմից 2008 թվականի հունվարի 10-ին ընդունվել է «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 110-Ն որոշումը, որի 2-րդ կետով սահմանվում է. «2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1656-Ն որոշման համաձայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի առևտրի գործունեության իրականացման լիցենզիաները գործում են մինչև լիցենզիաների ժամկետների ավարտը»:

Տվյալ իրավիճակում տարաբնույթ է ընկալվում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առևտրի և թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի բաշխում, բացթողում, իրացում գործունեության տեսակների համարժեքությունը.

Նկատի ունենալով վերոշարադրյալը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.

հաշվի առնելով, որ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առևտուր ու թմրամիջոցների և հոգեմետ նյութերի բաշխման, բացթողնման և իրացման գործունեության տեսակները ըստ բնութագրման համանման են և «թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առևտուր» գործունեության տեսակն, ըստ էության, իր մեջ ներառում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի բաշխման, բացթողնման և իրացման գործընթացները, ուստի, թմրամիջոցների և (կամ) հոգեմետ նյութերի առևտրի լիցենզիա ունեցող անձինք կարող են մինչև այդ լիցենզիաների գործողության ժամկետի ավարտը, իրականացնել թմրամիջոցների և (կամ) հոգեմետ նյութերի բաշխման, բացթողնման և իրացման գործունեություն:

 

ՀՀ առողջապահության

նախարար`

Հ. Քուշկյան