Գլխավոր տեղեկություն
Համար
N 120
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.03.14/6(39)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
26.02.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
26 փետրվարի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 1998 թվականի N 120
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 21-ի N 364 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 7 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

ա) որոշմանը կից ցանկից հանել 2-րդ և 3-րդ կետերը.

բ) որոշումը 1.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.7-րդ կետով.

«1.7. «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Ակորդ» արտադրական կոոպերատիվին վարձակալության տրված տարածքները (քաղ. Երևան, Ջրվեժ, Մայակ թաղ., 2ա, հանրակացարանի շենքի բացվածք` 215 քառ. մ, և քաղ. Երևան, Ջրվեժ, Մայակ թաղ., N 8 բնակելի շենքի բացվածք` 172 քառ. մ), և դրանք սեփականաշնորհել վարձակալին` «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Այդ կապակցությամբ որոշման 1.7-1.15-րդ կետերը համապատասխանաբար համարել 1.8-1.16-րդ կետեր:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 64 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 7.1-ին կետում «127054» թիվը փոխարինել «1557719» թվով.

բ) որոշման 7.4-րդ կետում «83920» և «67140» թվերը համապատասխանաբար փոխարինել «112590» և «90070» թվերով.

գ) որոշման 7.5-րդ կետում «6714» թիվը փոխարինել «9007» թվով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 245 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը`

ա) որոշման 9.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.3. «Կամոյի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բարեկարգման և կանաչապատման ստորաբաժանումը (Գավառ քաղաքի փողոցներ, մայթեր, կամուրջներ, հուշարձաններ), մանկապարտեզի անավարտ շինարարության օբյեկտը, և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով».

բ) որոշումը 9.3-րդ կետից լրացնել բովանդակությամբ նոր` 9.4-րդ կետով.

«9.4. «Կամոյի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել կապիտալ շինարարության բաժնի բազայի անավարտ շինարարության օբյեկտը, առևտրի բազայի անավարտ շինարարության օբյեկտը, և դրանք սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 94 որոշմանը համապատասխան»:

Այդ կապակցությամբ որոշման 9.4-9.12-րդ կետերը համապատասխանաբար համարել 9.5-9.13-րդ կետեր:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 531 որոշման 25.1-ին և 25.2-րդ կետերը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան