ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 1993 թվականի N 625
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության նախկին Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեի սպայական անձնակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովվածության բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախկին Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեում սպայական անձնակազմի զինծառայողների աշխատած ժամանակը համարվում է զինվորական ծառայություն, եթե այդ զինծառայողները նշված կոմիտեի լուծարումից հետո շարունակել են իրենց զինծառայությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |