Գլխավոր տեղեկություն
Համար
N 359
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.08.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
02.08.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 1994 թվականի N 359

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշում է, որ առողջապահության պետական համակարգում շարունակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգում փորձարարական կարգով կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների իրականացման մասին» N 548 և 1993 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգում փորձարարական կարգով կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների իրականացման մասին» N 548 որոշման կատարման ընթացքի մասին» N 424 որոշումներով նախատեսված կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումները:

Առողջապահության պետական համակարգում փորձարարական կարգով իրականացվող կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների տարեկան արդյունքների ամփոփման և դրանց հետագա արդյունավետ անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգում 1993 թվականի հունվարի 1-ից փորձարարական կարգով իրականացվող կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների տարեկան արդյունքների մասին և աշխատանքները գնահատել բավարար:

2. Ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ու ֆինանսների նախարարության հետ և թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 1994-1995 թվականներին շարունակել առողջապահության պետական համակարգում փորձարարական կարգով կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների իրականացումը:

3. Հաստատել առողջապահության պետական համակարգի այն հիմնարկների ցանկը (կցվում է), որոնք 1994 թվականի հոկտեմբերի 1-ից փորձարարական կարգով իրականացնելու են կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումներ և սահմանված կարգով վերակազմավորվելու են պետական ձեռնարկությունների:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

ա) մինչև «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի ֆինանսավորման և բնակչության բժշկական ապահովագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումն ու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության բժշկական պարտադիր ապահովագրման հիմնադրամի կազմավորումը, ստեղծել առողջապահության պետական համակարգում փորձարարական կարգով իրականացվող կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների տնօրինություն` որպես իրականացվող փորձարարության կազմակերպական-մեթոդական կենտրոն.

բ) մինչև 1994 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակել և հաստատել առողջապահության պետական համակարգում կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների հետագա ընթացքի կանոնակարգման մեթոդական փաստաթղթերը.

գ) յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվություն` փորձարարության ընթացքի և փորձարարության մեջ ընդգրկված առողջապահական հիմնարկների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
օգոստոսի 2-ի N 359 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՅՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՈՐՈՆՔ 1994 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

 

«Արաբկիր» մանկական բուժական կենտրոն

Հանրապետական կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոն

Արտաշատի միջշրջանային ստոմատոլոգիական պոլիկլինիկա

Էջմիածնի կենտրոնական շրջանային հիվանդանոց

Խարբերդի մասնագիտացված մանկան տուն

Օշականի մանկական վերականգնողական կենտրոն

Երևանի քաղաքային ստոմատոլոգիական թիվ 2 պոլիկլինիկա

Երևանի քաղաքային ստոմատոլոգիական թիվ 5 պոլիկլինիկա «Էրեբունի» բուժական կենտրոն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան