Գլխավոր տեղեկություն
Համար
N 391
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.07.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.03/49(421)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.1998

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 1998 թվականի N 391

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 8-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 130 որոշման N 1 հավելվածի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Նույն քաղաքի տարածքում մեկից ավելի զբաղվածության պետական ծառայության մարմնի առկայության դեպքում հարմար է համարվում տվյալ քաղաքի տարածքում առաջարկվող աշխատանքը»:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան