Գլխավոր տեղեկություն
Համար
N 319
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.1996-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.09.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.09.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
27 սեպտեմբերի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 27 սեպտեմբերի 1996 թվականի N 319

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 347 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 18-ի «Բանկերի շահութահարկի վճարման համար եկամուտների և ծախսերի կազմը հաստատելու մասին» N 347 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա) տեքստում «տարադրամ» բառը փոխարինել «արտարժույթ» բառով.

բ) 4-րդ և 47-րդ կետերում «տրաստային» բառը փոխարինել «հավատարմագրային (թրասթային)» բառերով.

գ) 11-րդ կետից հանել «այդ թվում պետական արժեթղթերի» բառերը և «տարբերությունը» բառից առաջ ավելացնել «դրական» բառը.

դ) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բանկային այլ գործառնությունների իրականացման և բանկերի կողմից ծառայությունների մատուցման դիմաց ստացված եկամուտները».

ե) II բաժնի վերնագրից և առաջին պարբերությունից հանել «կողմից» բառը և այն ավելացնել «նրանց» բառից հետո.

զ) 19-րդ կետում «նորմաների» բառը փոխարինել «նորմատիվների» բառով.

է) 21-րդ կետում «պարտքային հանձնառությունների» բառերը փոխարինել «պարտքի հանձնառության» բառերով.

ը) II բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 22-րդ կետով.

«22. Բանկին պատկանող արժեթղթերի իրացման և ձեռքբերման գների բացասական տարբերությունը»:

Այդ կապակցությամբ 22-55-րդ կետերը համարել համապատասխանաբար 23-56-րդ կետեր.

թ) 38-րդ կետում «նույնպիսի» բառը փոխարինել «նույնատիպ» բառով.

ժ) 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«52. Բանկի հրշեջ և պահակային պահպանության ծախսերը, այդ թվում` այլ կազմակերպությունների մատուցած պահպանության ծառայությունների ծախսերը»:

ժա) II բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 55-րդ կետով.

«55. Կադրերի վերապատրաստման, որակավորման բարձրացման և կատարելագործման հետ կապված ծախսերը»:

Այդ կապակցությամբ 55-56-րդ կետերը համարել համապատասխանաբար 56-57-րդ կետեր.

ժբ) 56-րդ կետը «է» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ը» ենթակետով.

«ը) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից համատեղ սահմանված կարգով և ժամկետներում անհուսալի համարվող կրեդիտորական, ավանդագրված (դեպոնենտական) պարտքերը»:

Այդ կապակցությամբ «ը» ենթակետը համարել «թ» ենթակետ.

ժգ) 56-րդ կետի «թ» ենթակետի «հիմնական միջոցների և այլ գույքի իրացումից ստացված եկամուտները» բառերը փոխարինել «ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների, ինչպես նաև այլ նյութական արժեքների իրացումից ստացված եկամուտները» բառերով.

ժդ) 57-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից համատեղ սահմանված կարգով և ժամկետներում անհուսալի համարվող դեբիտորական պարտքերի դուրսգրումից առաջացած կորուստները, եթե 19-րդ կետին համապատասխան ձևավորվող պահուստաֆոնդի միջոցները չեն բավականացնում».

ժե) 57-րդ կետի «գ» ենթակետից հանել «այդ թվում բաց արժութային դիրքի գծով չիրացված բացասական փոխարժեքային (կուրսային) տարբերությունները» բառերը.

ժզ) 57-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «է» ենթակետով.

«է) հաշվետու տարում բանկի նախորդ տարիների հայտնաբերված վնասը».

ժէ) ծանոթագրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով.

«3. Սույն հավելվածի II և III բաժիններում չթվարկված մնացած բոլոր ծախսերն իրականացվում են բանկերի տրամադրության տակ մնացող շահույթի կամ սեփական միջոցների (ընդհանուր կապիտալի) այլ հոդվածների հաշվին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 27-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան