Basic information
Number
N 300-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.05.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
30.04.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.04.2010
Effective date
01.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2010 թվականի N 300-Ա

 

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» 2010 թվականի ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» 2010 թվականի ծրագրի համակարգող խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Համակարգող խորհրդի նախագահին` ստեղծել սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» 2010 թվականի ծրագրի իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել ծրագրի իրականացման ժամանակացույցը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 30

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
ապրիլի 30-ի N 300-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԱՐԻ ՏՈՒՆ» 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար (համակարգող խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ (համակարգող խորհրդի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation