Գլխավոր տեղեկություն
Համար
N 509
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.10.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
28.10.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 1994 թվականի N 509

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ ՇԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Երևան քաղաքի Լիբկնեխտի փող. N 14 շենքը պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի տնօրինությունից հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տնօրինությանը` Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակին տրամադրելու համար:

2. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի առևտրի վարչության Մովսես Խորենացու փող. N 26 ա շենքի աջ թևի առաջին, երկրորդ և երրորդ հարկերում 1170 քառ. մետր տարածք վարձակալական հիմունքներով հատկացնել Երևան քաղաքի պատգամավորների Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ