Գլխավոր տեղեկություն
Համար
N 32
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.1998-31.05.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.14/3(36)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.05.2003

040.0032.27.01.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

27 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 1998 թվականի N 32

քաղ. Երևան

 

ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԳԱԶԻ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՄԱՆ, ԿԱՊԻ (ՀԵՌԱԽՈՍ, ՌԱԴԻՈ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ (ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշման 4-րդ կետի «բ» ենթակետին և 1997 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի ձեռնարկությունների 1997 թվականի առաջին կիսամյակի վնասների փոխհատուցման մասին» N 271 որոշման 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Մինչև ընտանեկան նպաստի ներդրումը հաստատել ուղևորատար տրանսպորտի, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, կապի (հեռախոս, ռադիո) ձեռնարկությունների կողմից անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 32 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՈՒՂեվՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԳԱԶԻ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՄԱՆ, ԿԱՊԻ (ՀԵՌԱԽՈՍ, ՌԱԴԻՈ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ եվ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԵՏեվԱՆՔՈՎ ՉՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ (ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Ուղևորատար տրանսպորտի, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, կապի (հեռախոս, ռադիո) ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 251 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում և 2-րդ կետում նշված առանձին խմբերի քաղաքացիներին մատուցում են ծառայություններ` անվճար և զեղչ սակագներով:

2. Անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով ձեռնարկություններին հատկացվելիք չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման գումարները հաշվարկելիս հիմք են ընդունվում այն սակագները և նորմատիվները, որոնք ընկած են սոցիալական փոխհատուցումների հաշվարկների հիմքում:

3. Արտոնություններ ունեցող առանձին խմբերի քաղաքացիների թվի մասին տվյալները ձեռնարկությունները ներկայացնում են վերադաս կառավարման մարմին, համայնքային ձեռնարկությունները` համայնքի ղեկավարին` սկզբնական փաստաթղթերի հիման վրա, որոնք գրանցվում ու հաշվառվում են յուրաքանչյուր ձեռնարկությունում:

4. Ներքաղաքային, մերձքաղաքային երթուղիներով ուղևորափոխադրումներ իրականացնող ձեռնարկությունների կողմից անվճար և զեղչ սակագներով ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների փոխհատուցման չափերը (Փ) որոշում են հետևյալ բանաձևով`

 

Փ = Քձ / Քընդ x Ս x Աա,

 

որտեղ`

 

Քձ-ն հաշվետու ժամանակաշրջանում ներքաղաքային կամ մերձքաղաքային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող ձեռնարկության կողմից կատարված ուղևորափոխադրումների քանակն է (մարդ).

Քընդ-ն հաշվետու ժամանակաշրջանում ներքաղաքային կամ մերձքաղաքային տրանսպորտով ուղևորափոխադրումների ընդհանուր քանակն է (մարդ).

Աա-ն քաղաքում անվճար ուղևորափոխադրումների արտոնություն ունեցողների քանակն է (մարդ).

Ս-ն ուղևորափոխադրման սակագինն է (մերձքաղաքային ուղևորափոխադրումների համար հաշվարկային սակագինը սահմանվում է 100 դրամ) (դրամ/մարդ):

5. Համապատասխան նախարարությունները, համայնքների ղեկավարները յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մարզպետի միջոցով անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցող ձեռնարկությունների վիճակագրական հաշվետվությունների և հաշվեկշռային տվյալների հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում հաշվարկներ` չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման համար:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրում է ներկայացված վիճակագրական հաշվետվությունների, հաշվեկշիռների տվյալները, հաշվարկների ճշտությունը, վնասների առաջացման պատճառները և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն համապատասխան ձեռնարկություններին փոխհատուցում տալու վերաբերյալ: