Գլխավոր տեղեկություն
Համար
N 295
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.1996-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.09.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.09.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.09.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
13 սեպտեմբերի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 1996 թվականի N 295

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 392 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 30-ի «Սեփականաշնորհվող պետական ձեռնարկությունների բաժնետոմսերի բաց աճուրդային վաճառքի կանոնակարգման մասին» N 392 որոշմամբ հաստատված բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքի ձևով տեղաբաշխվող բաժնետոմսերի թողարկման օրինակելի ազդագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) 5.10-րդ կետում «20-րդ օրը» բառերը փոխարինել «30 օրվա ընթացքում» բառերով.

բ) 5.12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.12. Գնորդներն աճուրդը կազմակերպողի հաշվարկային հաշվին մուծում են կանխավճար` վաթսուն հազար դրամ արժողությամբ (դրամով կամ սեփականաշնորհման սերտիֆիկատով):

Աճուրդի այն գնորդներին, որոնք վաճառքի միավորներ (լոտեր) ձեռք չեն բերում, կանխավճարը վերադարձվում է մասնակցի գրավոր պահանջով` համապատասխան վճարման միջոցով` դիմելուց հետո տասն օրվա ընթացքում:

Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը աճուրդի մասնակցության վճարը (կանխավճար) մասնակցի կողմից մեկ ամսվա ընթացքում հետ չպահանջվելու դեպքում փոխանցել սեփականաշնորհման հատուկ հաշվին».

գ) 5.13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.13. Աճուրդի կանոնները խախտելու, ինչպես նաև, գնված վաճառքի միավորի (լոտի) 10 տոկոսի չափով գումարը տեղում դրամով կամ սեփականաշնորհման սերտիֆիկատով 30 րոպեի ընթացքում չմուծելու դեպքերում կանխավճարը չի վերադարձվում և համարվում է, որ գնորդը հրաժարվել է արժեթղթերի ձեռքբերումից, իսկ տվյալ լոտի վաճառքն սկսվում է նորից».

դ) 5.14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.14. Գնված վաճառքի միավորների (լոտերի) արժեքի մնացած մասը վճարվում է սեփականաշնորհման սերտիֆիկատով կամ դրամով, Հայխնայբանկում բացված համապատասխան հաշվին, ոչ ուշ, քան աճուրդի անցկացման հաջորդ աշխատանքային օրը, հակառակ դեպքում աճուրդում մասնակցի կողմից վճարված 10 տոկոս գումարը չի վերադարձվում:

Աճուրդում մասնակցի կողմից վճարված 10 տոկոս գումարը Հայխնայբանկի համապատասխան հաշվին է մուծում աճուրդը կազմակերպողը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 13-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան