Գլխավոր տեղեկություն
Համար
N 429
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.09.1994-27.12.1996)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
14.09.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 14 սեպտեմբերի 1994 թվականի N 429

քաղ. Երևան

 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ընդունելով միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) նպատակները և «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին» համաձայնագրում ամրագրված սկզբունքները ու ելնելով Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական, կոնստրուկտորատեխնոլոգիական, նախագծային, արտադրական և այլ կազմակերպությունների ու ձեռնարկությունների կողմից կատարվող գիտահետազոտական աշխատանքների և փորձարարակոնստրուկտորային մշակումների վերակողմնորոշման (կոնվերսիայի) անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Միանալ «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին» համաձայնագրին:

2. «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին» համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում կատարվող աշխատանքների կոորդինացումը դնել Հայաստանի Հանրապետության պետական նախարար Ա.Ղազարյանի վրա:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ