ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2010 թվականի N 288-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հարակից տարածքում միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից միջուկային բժշկության կենտրոնի կառուցման համար ներդրող ընկերության ընտրության մրցույթ հայտարարելու և անցկացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ներդրող ընկերության ընտրության չափանիշները և մրցույթի անցկացման կարգը:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Երևան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Մ. Թումասյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
| Ս. Դանիելյան | - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ) |
| Խ. Ավետիսյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարական քաղաքականության վարչության կապիտալ շինարարության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ |
| Հ. Բաբայան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ |
| Ա. Չիլինգարյան | - Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն |
| Է. Սաֆարյան | - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրի ղեկավար |
| Հ. Մարգարյանց | - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախագծի ղեկավար (աշխատանքային խմբի քարտուղար) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |