ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
7 հունվարի 2008 թ. ք. Երևան |
N 1 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 221-ՐԴ ԵՎ 78-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 221 -րդ և 78-րդ հոդվածների դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով և հիմք ընդունելով այն, որ.
1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 221 -րդ հոդվածը քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական ծառայող հանդիսացող թեկնածուների համար նախատեսում է սահմանափակումներ, որոնց հաշվառմամբ այս թեկնածուների կողմից պետք է իրականացվի նախընտրական քարոզչությունը:
2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածը սահմանում է Հանրապետության Նախագահի թեկնածուների իրավունքներն ու պարտականությունները, ընդ որում, պետական ծառայության մեջ գտնվող կամ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող թեկնածուների համար ընտրությունների ընթացքում նախատեսում է նաև աշխատանքային պարտականությունների կատարումից ազատում:
3. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, հատուկ ծառայությունները, ինչպես նաև դիվանագիտական և օրենքներով ստեղծված այլ ծառայությունները, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրներն ու գործառույթներն իրականացվում են մասնագիտական գործունեություն հանդիսացող համայնքային ծառայության միջոցով:
4. «Քաղաքացիական ծառայության մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն քաղաքական և հայեցողական պաշտոնները պետական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոնների ցանկերում ընդգրկված չեն:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն պարզաբանում է.
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 221 -րդ և 78-րդ հոդվածների միջև հակասություն առկա չէ և այդ հոդվածների պահանջները պետք է ընկալել դրանցում պարունակող բառերի տառացի նշանակությամբ` չփոխելով իմաստը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Ազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|