Գլխավոր տեղեկություն
Համար
N 487
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.1994-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.10.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
13.10.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 1994 թվականի N 487

քաղ. Երևան

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱԼՔՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Փաստելով Հայաստանի Հանրապետության բանակի կայացումը, հաշվի առնելով այդ գործում տասնյակ հազարավոր ծնողների ազգային բարձր գիտակցությունը, նրանց զավակների անձնազոհ ծառայությունը, միաժամանակ նշելով դասալքության և զինծառայությունից խուսափելու մասնակի դեպքերի առկայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հանրապետական և տեղական պետական կառավարման մարմինների աշխատանքների կոորդինացման նպատակով ստեղծել զինծառայությունից խուսափելու և դասալքության դեմ տարվող աշխատանքների կոորդինացիոն կենտրոնական հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմը, համաձայն հավելվածի:

2. Զինծառայությունից խուսափելու և դասալքության դեմ տարվող աշխատանքների կոորդինացիոն կենտրոնական հանձնաժողովին`

ա) անցկացնել զինծառայությունից խուսափողների և դասալիքների գործերի անհատական քննարկում.

բ) զինծառայությունից խուսափող քաղաքացիների և դասալիքների վերաբերյալ ընդունել որոշումներ` նրանց կողմից ժամկետային զինվորական ծառայությունը շարունակելու կամ օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար այդ քաղաքացիների վերաբերյալ համապատասխան նյութերը դատախազական մարմիններ ներկայացնելու մասին.

գ) լսել հանրապետական և տեղական պետական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների հաշվետվությունները նշված աշխատանքների կազմակերպման վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը, պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներին` մինչև 1994 թվականի նոյեմբերի 1-ը մշակել զինծառայությունից խուսափելու ու դասալքության դեմ պայքարի համալիր միջոցառումների ծրագիր և ապահովել դրա իրականացումը:


Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 1994 թ.

հոկտեմբերի 13-ի N 487 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ և ԴԱՍԱԼՔՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Սարգսյան - ՀՀ պետնախարար (հանձնաժողովի նախագահ)
Վ. Շիրխանյան - ՀՀ ԳԽ պատգամավոր, ՀՀ պետնախարարի խորհրդական (նախագահի տեղակալ)
Հ. Հովսեփյան - ՀՀ ԳԽ պատգամավոր, ՀՀ ԳԽ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Մ. Աբրահամյան - ՀՀ պետնախարարի խորհրդական
Կ. Ղազարյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր տեսուչի առաջին տեղակալ
Վ. Վարդանյան - ՀՀ զինվորական դատախազ
Վ. Խոռխոռունի - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության պետ
Լ. Կարապետյան - ՀՀ պաշտպանության նախարարության կազմ-զորահավաքային վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան