«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1997 թվականի N 612
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ԶԵՂՉՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» N 551 որոշման 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկությունները (ցանկը կցվում է) ազատել`
ա) 1997 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ շահութահարկի և եկամտահարկի գծով հաշվարկված ու չվճարված (չգանձված) տույժերից.
բ) մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը սպառված էլեկտրական էներգիայի դիմաց զեղչով վճարելու արտոնությունից օգտված քաղաքացիներին էլեկտրական էներգիա իրացնող ձեռնարկությունները (ցանկը կցվում է) նշված զեղչի հետ կապված` 1997 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված և չվճարված (չգանձված) շահութահարկից, ինչպես նաև տուգանքներից:
2. Սահմանել, որ մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը սպառված էլեկտրական էներգիայի դիմաց զեղչով վճարելու արտոնությունից օգտված քաղաքացիներին տրամադրված զեղչի գումարները եկամտահարկով հարկվող եկամուտների մեջ չեն մտցվում:
Մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը այդ մասով հաշվարկված և գանձված եկամտահարկի գումարները վերադարձման ենթակա չեն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 30-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
I. Էլեկտրական և ջերմային էներգիա արտադրող ձեռնարկություններ`
1. | «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ |
2. | «Երևանի ՋԷԿ» ՊՁ |
3. | «Հրազդանի ՋԷԿ» ՊՁ |
4. | «Վանաձորի ՋԷԿ» ՊՁ |
5. | Հիդրոկայանների «Սևան-Հրազդանյան կասկադ» ՊՁ |
5.1. «Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի շահագործման» ԴՁ | |
6. | «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՊՁ |
7. | Էլեկտրական էներգիա արտադրող փոքր ՀԷԿ-եր` |
Այրումի ՀԷԿ (սեփականաշնորհված) | |
Գյումրիի ՀԷԿ (սեփականաշնորհված) | |
«Ողջի-2» ՀԷԿ (սեփականաշնորհված) | |
«Ողջի-3» ՀԷԿ (սեփականաշնորհված) | |
Արենիի ՀԷԿ (սեփականաշնորհված) | |
Ազատեկի ՀԷԿ (սեփականաշնորհվող) | |
Ջերմուկի ՀԷԿ (վարձակալված) | |
Արմավիրի ՀԷԿ (վարձակալված) | |
Ագարակի ՀԷԿ (վարձակալված) | |
Մարտունու ՀԷԿ (սեփականաշնորհված) |
II. Էլեկտրական և ջերմային էներգիա տեղափոխող ձեռնարկություններ`
1. | «Հայէներգո» ՊՁ |
1.1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ԴՁ | |
2. | «Ջերմային ցանցեր» ՊՁ |
2.1. «Գյումրիի շրջանային ջերմային կայան N 2» ԴՁ |
III. Էլեկտրական էներգիա իրացնող ձեռնարկություններ`
1. | «Երևանի էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ |
2. | «Շիրակի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ |
3. | «Արագածոտնի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ |
4. | «Լոռու մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ |
5. | «Արարատյան մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ |
6. | «Արմավիրի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ |
7. | «Արմավիրի քաղաքային էլեկտրացանց» ՊՁ |
8. | «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի Մեծամորի էլեկտրացանց» ԴՁ |
9. | «Կոտայքի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ |
10. | «Գեղարքունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ |
11. | «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ |
12. | «Վայոց ձորի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ |
13. | «Տավուշի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ |
IV. Բնական գազ ներկրող, տեղափոխող և իրացնող ձեռնարկություններ`
1. | «Հայգազարդ» ՊԿ և դրա գազիֆիկացման և գազամատակարարման դուստր ձեռնարկություններ |
2. | «Հայգազ» ՊՁ |
3. | «Հայտրանսգազ» ՊՁ |
4. | «Հայթուրթրեյդ» ՊՁ |
V. Էներգահամակարգն սպասարկող ձեռնարկություններ`
1. | «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ի «Որոտան» ԴՁ |
2. | «Հայէներգացանցշին» ՊՁ |
3. | «Հրազդանի ՋԷԿ-ի կառուցվող էներգաբլոկների տնօրինություն» ՊՁ |
4. | «Արփա-Սևան» ՓԲԸ |
5. | «Հայատոմէներգամոնտաժ» ՓԲԸ |
6. | «Հայատոմջերմաէներգամոնտաժ» ՓԲԸ |
7. | «Էներգաբետոն» ՎՁ |
8. | «Հայէներգանորոգում» ՊՁ |
9. | «Շինվերանորոգում» ՊՁ |
10. | «Ռազմականացված պահպանություն» ՊՁ |
11. | «Մարմարիկ» ՊՁ |
12. | «Հիդրոկայանների Սևան-Հրազդանյան կասկադ» ՊՁ-ի «Նյութատեխնիկական մատակարարման» ԴՁ |
13. | «Հայէներգո» ՊՁ-ի դուստր ձեռնարկություններ` |
13.1. «Հայէներգակապ» ԴՁ | |
13.2. «Հայէներգամատ» ԴՁ | |
14. | «Հայգազ» ՊՁ-ի դուստր ձեռնարկություններ` |
14.1. «Հայգազշին» ԴՁ | |
14.2. «Հակակոր» ԴՁ | |
14.3. «Ավտոգազ» ԴՁ | |
14.4. «Գազասարքավորումների փորձարարական արտադրություն» ԴՁ | |
15. | «Հայտրանսգազ» ՊՁ-ի դուստր ձեռնարկություններ` |
15.1. «Տրանսգազշին» ԴՁ | |
15.2. «Շինանյութերի արտադրության և շինարարական աշխատանքների» ԴՁ | |
15.3. «Հեղուկ գազի ռեգազիֆիկացման և իրացման» ԴՁ | |
15.4. | «Նյութատեխնիկական մատակարարման և կոմպլեկտավորման» ԴՁ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|