«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
18 հուլիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 1996 թվականի N 216
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ մինչև տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումը նախկին պատգամավորների շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների, ինչպես նաև նախկին պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի և նրա գործադիր կոմիտեի Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված պետական սեփականություն հանդիսացող հողերի օգտագործման (օգտագործման կամ վարձակալության) հանձնման հետ կապված լիազորություններն իրականացնում են համապատասխանաբար մարզպետները և Երևանի քաղաքապետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 18-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 216 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|