«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
17 հուլիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 1996 թվականի N 213
քաղ. Երևան
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՄԱՆ ՉԱՓԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 16-ի «Բազային կենսաթոշակի և աշխատանքային ստաժի համար տրվող հավելման չափերի սահմանման մասին» N 12 որոշմամբ սահմանված յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի համար տրվող հավելման չափն ավելացնել 10 դրամով` սահմանելով այն 25 դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.01.1997, N 5 | 01.01.1997, N 213 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|