Գլխավոր տեղեկություն
Համար
N 425
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.1994-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
12.09.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 1994 թվականի N 425

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԿՈՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի և Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը, համաձայն N 1 հավելվածի:

2. Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների գյուղատնտեսության  վարչությունների աշղատողների թվաքանակը կրճատել 50 տոկոսով և հաստատել նրանց աշխատողների թվաքանակը, համաձայն N 2 հավելվաշի:

Կրճատվող միավորներից 270 միավորը թողնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տրամադրության տակ` հետագայում օգտագործելու նպատակով:

3. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, դատական և դատախազական մարմինների ապարատների աշխատողների թվաքանակի սահմանման և աշխատանքի վարձատրության ֆոնդի հաշվարկման կարգի հաստատման մասին» N 311 որոշման, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սահմանել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի և Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատներ, ինչպես նաև պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի N 311 որոշմամբ սահմանված նորմատիվներով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի N 311 որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված կարգի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերից հանել «և աշխատանքի վարձատրության ֆոնդը» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 425
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան