Գլխավոր տեղեկություն
Համար
N 29
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.01.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
14.01.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 1994 թվականի N 29

քաղ. Երևան

 

ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼԻՍ ՇԱԲԱԹ ՕՐԵՐԸ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի միջև կնքված համաձայնագրի 1 հոդվածի 11-րդ կետի պահանջներից ելնելով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սկսած 1994 թվականի հունվարի 1-ից հնգօրյա աշխատանքային շաբաթով աշխատող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների բանվորների և ծառայողների ամենամյա արձակուրդների օրերը հաշվարկելիս ներառել միայն աշխատանքային օրերը, անկախ ամենամյա արձակուրդների ժամանակահատվածից և տևողությունից:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` 15-օրյա ժամկետում տալ սույն որոշմամբ սահմանված ամենամյա արձակուրդների օրերի հաշվարկման նոր կարգի կիրառման վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ