Գլխավոր տեղեկություն
Համար
N 402
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.07.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.07.03/14(47)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 1998 թվականի N 402
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 306 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգի մասին» N 306 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված կարգի`

ա) 4-րդ կետը «պատկանող» բառից հետո լրացնել «բնակելի, հասարակական և արտադրական» բառերով.

բ) 5-րդ կետի 1-ին պարբերությունը «սահմանված նորմերը» բառերից հետո լրացնել «իսկ առանձին տեղակայված հասարակական և արտադրական շինությունների գնահատման համար հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետությունում, ըստ շինարարության գոտիների, 1984 թվականի գների բազային մակարդակով բնակելի տների ընդհանուր մակերեսի 1 քառ. մետրի միջինացված արժեքի 70 տոկոսի չափով» բառերով:

Նույն կետի վերջին պարբերությունը «Ընդ որում» բառերից հետո լրացնել «մետաղական շինությունների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ ընդունված է հասարակական և արտադրական նշանակության շինությունների 1 քառ. մետրի համար 26220 դրամ արժեքը» բառերով.

գ) 6-րդ կետի «ա» ենթակետը N 1 աղյուսակից հետո լրացնել «Շինության վնասվածության աստիճանով բնութագրվող գործակիցը կիրառվում է միայն տեխնիկական եզրակացության առկայության դեպքում» պարբերությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան